Այս զարմանալի լուսանկարներն արվել են առանց ֆոտոշոփի
LIFEԵրբեմն համացանցում նկար տեսնելիս մտածում ես,թե դա ֆոտոշոֆի արդյունք է: Past.am-ը ներկայացնում է լուսանկարներ, որոնք նման են ֆեյքերի, սակայն իրականում միանգամայն իրական են:
1. Մարդ, ով կարողանում է բերանով մատը դուրս բերել աչքից

2. Ամենամեծ եղջյուրներով ցուլը

3. Ոտնահետքեր փայտի վրա

Սա վանականի ոտնահետք է, ով աղոթել է միևնույն վայրում ամեն օր՝ 20 տարի շարունակ:
4. Ճանապարհ Ճապոնիայում, որը երկրաշարժից հետո կիսվել է երկու մասի

5. Ֆլամինգոներ լճում

6. Ամպ՝ սենյակում

Սա կարող է ֆեյք թվալ, սակայն իրականում դա հոլանդացի նկարիչ Բերնդնաուտ Սմիլդի աշխատանքն է, որը սենյակում հատուկ ջերմաստիճանի ու խոնավության կարգավորման միջոցով կարողացել է ամպ ստանալ:
7. Սարսափելի ամպեր

Սա ամպերի հազվագյուտ տեսակ է, որը կոչվում է Undulatus asperatus, Այովա նահանգ
8. Արևն այսպես է լուսավորում ԱՄՆ Մոնտանա նահանգում գտնվող այդ լեռը արևածագին:

9. Վարդագույն գետ

Ռետբա գետը գտնվում է Սենեգալում: Ջուրն իսկապես վարդագույն է: Գույնը պայմանավորված է դրա մեջ աղի մեծ խտությամբ (մինչև 40%), ինչի հետևանքով դրա ջրերում ապրում է Dunaliella salina բակտերիան:
10. Թանկարժեք եգիպտացորեն

Այս եգիպտացորենը իսկական ուտելի եգիպտացորեն է: Այն մի քանի տեսակների հիբրիդ է:



