Մյանմարում ջրհեղեղից 88 մարդ է մահացել
INTERNATIONAL NEWSՄյանմարում հորդառատ անձրեւների հետեւանքով մասշտաբային ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 88-ի:
Global New Light of Myanmar թերթի փոխանցմամբ, աղետից տուժել է մոտ 330 հազար մարդ:
Սոցիալական ապահովության եւ վերաբնակվածների օգնության նախարարության տվյալներով առավել մեծ թվով զոհեր են գրանցվել արեւմտյան Ռաքհայն նահանգում, որտեղ ջրհեղեղի հետեւանքով մահացել է 55 մարդ:
Այս շաբաթ Մյանմարի կառավարությունը պաշտոնապես դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով օգնել ջրհեղեղի հետեւանքների վերացմանը: Այդ երկրին մարդասիրական օգնություն են ուղարկել Թաիլանդը, Չինաստանը, Ճապոնիան, ԱՄՆ-ը, Նորվեգիան ու Սինգապուրը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



