Yerevan, 21.April.2026,
00
:
00
BREAKING


Հրանուշ Հակոբյանը Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծումը տեսնում է երկրի հզորացման մեջ

SOCIETY

Հայ դատն այսօր միայն Հայոց ցեղասպանությունը չէ. այն ունի երեք ուղղություն՝ Ցեղասպանություն, Արցախի հիմնախնդիր եւ Հայաստանի հզորացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների անդամների հետ հանդիպմանը  նշեց ՀՀ սփյուռքի  նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ այժմ Հայաստանի առջեւ ծառացել են այս 3 գերակա խնդիրները:

«Այսօր այս ցավի մթնոլորտը նորից համախմբել է մեր ժողովրդին: Ցավ է, որովհետեւ ապրիլի 1-4-ը ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով մենք կորցրինք երիտասարդներ, հերոս տղաներ, ովքեր իրենց կյանքը զոհեցին Արցախի եւ Հայաստանի անվտանգության համար, բայց նաեւ հպարտություն է, որ մեր հայկական բանակը կարողացավ շատ արագ դիմակայել ադրբեջանական ագրեսիային, կանգնեցնել նրանց առաջխաղացումը: Այսօր եթե Հայաստանը չհզորանա, հատկապես տնտեսապես չդառնա հզոր երկիր, մեր մյուս երկու խնդիրների լուծումը ավելի դժվար կլինի: Ինչքան հզոր է Հայաստանը, այդքան պաշտպանված է Ղարաբաղը, այդքան մեզ հետ հաշվի են նստում, հզորների խոսքը լսելի է դառնում»,- ասաց նախարարը:

Բացի վերոնշյալ 3 խնդիրներից նախարարը առանձնացրեց եւս մեկը, որն, ըստ նրա, մյուս խնդիրների հետ հավասարապես կարեւոր է:

«Եւս մեկ խնդիր, որը այժմ ծառացել է  Հայաստանի առջեւ,  սփյուռքի ուծացման խնդիրն է. ինչ անել, որ սփյուռքը ավելի կայուն մնա»,- նշեց Հակոբյանը:

Հանդիպման ընթացքում  տեսապատկերների միջոցով ցուցադրվեց սփյուռքահայության կատարած աշխատանքը ապրիլյան պատերազմի օրերին:  Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ այդ օրերին նախարարությունը  4500 նամակ է ուղարկել աշխարհասփյուռ հայկական բոլոր կառույցներին բողոքի ակցիաներ կազմակերպելու եւ այդպես  ադրբեջանական ագրեսիան  կանգնեցնելու խնդրանքով, նաեւ ինչի շնորհիվ  շուրջ 84 երկրներում սփյուռքի հայերը իրականացրին բողոքի ակցիաներ, իրենց դատապարտող խոսքով հանդես եկան նաեւ մի շարք ոչ միայն հայ հայտնի դեմքեր, այլեւ օտարերկրացի:

Նախարարը  նաեւ հատկանշական համարեց  մայիսի 18-ին Չիլիի խորհրդարանի կողմից  ընդունված փաստաթուղթը, որը դատապարտում էր Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:

Անդրադառնալով սփյուռքից Արցախին հատկացվող ֆինանսական օգնությանը՝ նախարարը նշեց, որ այդ բոլոր ծրագրերը իրականացվել են բացառապես սփյուռքի նախաձեռնությամբ:

«Մենք այս ընթացքում ոչ մեկից որեւէ օգնություն ստանալու  առաջարկությամբ հանդես չենք եկել, սակայն անմիջապես այս օրերին նկատվեց տարբեր կառույցների ակտիվությունը: Մենք չէինք էլ մտածում ինչ-որ լրացուցիչ հիմնադրամներ ստեղծելու  մասին, սակայն այսօր արդեն կա 22 հիմնադրամ՝ Հայ առաքելական եկեղեցու, տարբեր կառույցների կողմից ստեղծված հիմնադրամներ»:

Իր ելույթի ավարտին Հրանուշ Հակոբյանը հորդորեց ներկաներին դարձնել վերոնշյալ այդ չորս խնդիրները հիմնադրամի կարեւորագույն խնդիրներից, համագործակցել այդ բոլոր հիմնադրամների հետ: Իսկ մասնավորապես Արցախի ճանաչման առնչությամբ նա առաջարկեց  աշխատել տարբեր երկրների քաղաքական կառույցների հետ:

 «Ձեր երկրներում դուք պետք է աշխատեք պատգամավորների, կառավարության անդամների հետ, բացատրեք, որ չկա հետդարձի ճանապարհ, Արցախը չի եղել եւ չի կարող լինել Ադրբեջանի մաս, այն միշտ եղել է անկախ:  Սա պետք է հասցնել ձեր երկրների տեղական մարիններից մինչեւ վերին իշխանություններին:  Այնտեղ, որտեղ ուժ ունենք եւ կարող ենք ազդել, եկենք ազդենք եւ Արցախի  ճանաչման հարցը դարձնենք մեր պետական աշխատանքի խնդիրը»,- եզրափակեց նախարարը: 

 

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026