Ռուսաստանի եւ Սիրիայի զորքերը ոչնչացրել են ԻՊ-ի եւ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի զինյալների մեկ երրորդին
INTERNATIONAL NEWSՍիրիական զորքերը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) աջակցությամբ ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների զինյալների մեկ երրորդին: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին մայիսի 24-ին տեղեկացրել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Եբգենի Լուկյանովը:
«Մեր հաշվարկներով, մեր գործողությունների մեկնարկին «Ջեբհաթ ան-Նուսրա»-ն եւ ԻՊ-ն շուրջ 80 հազար զինյալ ունեին: 28 հազարն արդեն ոչնչացվել է»,- անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 7-րդ միջազգային հանդիպման ժամանակ ասել է Լուկյանովը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան երկու տարվա ռազմական գործողությունների ընթացքում 5 հազար ահաբեկիչ է ոչնչացրել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



