Աշխարհում տարեկան 245 մլրդ դոլարի հումանիտար օգնություն է պահանջվում. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ աշխարհում հումանիտար օգնության պահանջմունքը տարեկան հասնում է 245 մլրդ դոլարի, վերջին 15 տարում այդ թիվն աճել է 12 անգամ:
«Վերջին 15 տարվա ընթացքում հումանիտար օգնության պահանջմունքն աճել է 12 անգամ՝ հասնելով տարեկան 245 մլրդ դոլարի նշագծին: Ցավոք, ամեն ինչ խոսում է այն մասին, որ ճգնաժամերը շարունակվում են»,- ասել է Պան Գի Մունը՝ Ստամբուլում ելույթ ունենալով Համաշխարհային հումանիտար գագաթնաժողովի եզրափակիչ նիստում:
Նա հորդորել է պետություններին, ոչ կառավարական, մասնավոր ու տարածաշրջանային կազմակերպություններին՝ աջակցություն ցուցաբերել ՄԱԿ-ին՝ երկարաժամկետ արդյունքի հասնելու նպատակով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



