Հազվագյուտ ցեղերի 10 զարմանալի ֆեշըն-միտումները, որոնք հիացնում են իրենց վառ գույներով
LIFEՄարդկանց, ովքեր պատկերված են լուսանկարներում, չես տեսնի պոդիումին կամ սնդուսափայլ ամսագրերի լուսանկարներին: Սակայն նրանց ավանդը նորաձևությունում պակաս քիչ չէ, քան հայտնի դիզայներներինը:
Թող որ անգամ այդ միտումը ոչ թե ֆեշըն-ինդուստրիայում է, այլ իրենց ցեղի շրջանակում, սակայն դա նրանց զգեստները պակաս հետաքրքիր չի դարձնում:
Past.am-ը ներկայացնում է հազվագյուտ ցեղերի 10 զարմանալի ֆեշըն-միտումները, որոնք հիացնում են իրենց վառ գույներով:
1. Կխամ ժողովուրդ

Տիբեթի Կխամ ժողովրդի գեղեցկուհի ներկայացուցիչը՝ հյուսած մազերով, որոնք զարդարված են սաթի կտորներով: Լուսանկարն արվել է Litang Horse փառատոնի ժամանակ:
2. Տրանսկեյի ցեղ

Հարավային Աֆրիկան՝ 1970-ականների սկզբին: Լուսանկարն արված է African Elegance գրքի համար:
3. Կունա ցեղ

Հնդկացիական կունա ցեղին պատկանող կին: Ցեղն ապրում է Սա-Բլաս կղզիների տրոպիկական դրախտավայրում՝ Պանամայի հյուսիսարևելյան ափին 10-րդ դարից:
4. Հադհրամի ցեղ

Լուսանկարում Եմենի հադհրամի ցեղի երկու կանայք են, որոնք կրում են ավանդական սև հագուստ ու զարմանալի բարձր գլխարկներ:
5. Մայաների հետնորդներ

1975 թվականին Դևիդ Ալան Հարվին կարողացավ լուսանկարել մայաների ժամանակակից սերնդի ներկայացուցիչներին:
6. Կազիմիր Օստոյա Զագորսկի

Կազիմիր Օստոյա Զագորսկին պիոներ լուսանկարիչ է (1880-1941), ով լուսանկարում էր Կենտրոնական Աֆրիկայի ժողովուրդներին ու նրանց սովորույթները:
7. Մյաո էթնիկ խումբ

Սանրի վրա մնացած մազերը թափելու փոխարեն Երկար եղջյուր խմբի (Մյաո էթնիկ խումբ Չինաստանում) կանայք պահում են հյուսքերն ու դրանցից ծավալուն գլխի զարդարանքներ պատրաստում:
Նման շինյոնները փոխանցվում են դուստրերին, ու սերնդեսերունդ մազե գլխանոցների չափերը ավելանում է: Որոշ նման գլխարկներում կան անգան հարյուրավոր տարիներ առաջ մահացած նախնիների մազերը:
8. Եթովպուհի

Եթովպուհուն լուսանկարել է Խայմե Օկամպո-Ռեյնջելը:
9. Պերուացի աղջիկ

Կուսկոյում անցկացվող Inti Raime Festival փառատոնի մասնակից
10. Բուշմեն

Կոլորիտային ակնոցով բուշմեն: Հարավային Աֆրիկա, 1970-ականներ:



