Վրաստանը խորհրդային ռազմական տեխնիկան կփոխարինի ԱՄՆ-ի սպառազինություններով
INTERNATIONAL NEWSՎրաստանը մտադիր Է վերջնականապես հրաժարվել խորհրդային ռազմական տեխնիկայի օգտագործումից եւ մշտական ռեժիմով բանակցություններ Է վարում ԱՄՆ-ից ռազմական տեխնիկա գնելու շուրջ: Այդ մասին մայիսի 25-ին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է հանրապետության զինված ուժերի գլխավոր շտա բի պետ Վախթանգ Քափանաձեն:
«Դա մշտական գործընթաց Է: Մենք ցանկանում ենք նորացնել ռազմական տեխնիկան: Մենք ցանկանում ենք մեկընդմիշտ հրաժարվել խորհրդային արտադրության տեխնիկայից, որի պահպանումը եւ հետագա շահագործումը դժվարացել Է դրա հնության ու եւս մի շարք բոլորին հայտնի պատճառներով: Բայց մենք չենք կարող դա միանգամից անել, դա աստիճանական գործընթաց Է: Դրա համար մշտական աշխատանք Է կատարվում: Գլխավորն այն Է, որ այդ ուղղությամբ միշտ առկա Է ԱՄՆ-ի պատրաստությունը»,-հայտարարել Է Քափանաձեն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



