Կայացավ աշակերտական ինքնավարության մարմինների չորրորդ համադպրոցական համաժողովը
SOCIETYԱյսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (ՀԵՀ) տեղի ունեցավ աշակերտական ինքնավարության մարմինների չորրորդ համադպրոցական համաժողովը։ Մոտ 40 ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների անդամներ քննարկել են ավագ դպրոցների ինքնակառավարման մարմինների հիմնախնդիրները:
Ինչպես հայտնում են հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, համաժողովն անցկացվել է հիմնադրամի աջակցությամբ։ «Երիտասարդական հիմնադրամը սերտորեն աշխատում է աշակերտական ինքնավարության մարմինների հետ, նպաստում վերջիններիս հզորացմանը, կազմակերպում է մի շարք ծրագրեր, որոնցում ներգրավում է նաեւ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչներին»,- տեղեկացրեցին մեզ։
ՀԵՀ գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը համաժողովի ժամանակ նշել է, որ չորս տարի առաջ աշակերտական ինքնակառավարման մարմին ստեղծելու նախաձեռնությունը հենց աշակերտներինն էր։ Նա նաեւ տեղեկացրել է, որ ի թիվս այլ հարցերի՝ համաժողովի օրակարգում քննարկվելու է համագործակցությունը եվրոպական համանման կառույցների հետ։ «Աշակերտական ինքնակառավարման մարմինը համախմբում է դպրոցի աշակերտներին, այն նաեւ ապագա ակտիվ երիտասարդների, կադրերի ձեւավորման յուրօրինակ դարբնոց է»,- կարծում է հիմնադրամի գործադիր տնօրենը։
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



