Ռուսաստանցիների 80 տոկոսը գոհ է Պուտինի աշխատանքից
SOCIETYՌուսաստանի նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի գործունեությունից գոհունակություն է հայտնել հարցված ռուսաստանցիների 80 տոկոսը, իսկ դժգոհություն՝ 19 տոկոսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Interfax-ին տեղեկացրել է «Լևադա կենտրոն»-ը:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի աշխատանքը դրական են գնահատել հարցվածների 54 տոկոսը, բացասական՝ 45: ՌԴ կառավարության գործունեության գնահատականները կիսվել են՝ 49 տոկոսը գոհունակություն է հայտնել, նույնքանն էլ դժգոհություն:
Պետական Դումայի աշխատանքին հավանություն են տվել հարցված ռուսաստանցիների 42 տոկոսը, իսկ 56-ը տոկոսը՝ դժգոհություն են հայտնել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



