Չինաստանում նավաբեկության զոհերի թիվը մոտենում է 100-ի, հարյուրավորները դեռևս անհետ կորած են
INTERNATIONAL NEWS«Արևելքի աստղ» չինական կրուիզային ջերմանավի խորտակման արդյունքում զոհերի թիվը շարունակում է աճել, տեղի ժամանակով ժամը 10:20-ի դրությամբ հաջողվել է հայտնաբերել 97 զոհվածի դի, հայտնել է ՉԺՀ տրանսպորտի նախարարությունը:
Շրջված ջերմանավը հաջողվել է հզոր վերամբարձի օգնությամբ ողնափայտի վրա կանգնեցնել, սակայն ջրից հաջողվել է դուրս բերել միայն 4 տախտակամածային նավի վերին տախտակամածը: Մարդկանց որոնողական աշխատանքները շարունակելու համար անհրաժեշտ է դուրս մղել ջուրը:
«Արևելքի աստղը» շրջվել ու խորտակվել էր ուրբաթ երեկոյան: Վթարի պահին ջերմանավում 405 ուղևոր է եղել, անձնակազմի 46 անդամներ ու զբոսաշրջային ընկերության 5 աշխատակիցներ:
Հաջողվել է փրկել 14 մարդու, հայտնաբերվել է 97 զոհվածի դի, մնացածն անհետ կորած են համարվում:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



