Քուրդ զինյալները նոր հարձակում են իրականացրել թուրք զինվորների վրա
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Մարդին նահանգի Միդյաթ գավառում պայթուցիկով բեռնավորված մեքենայով Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները հարձակում են իրականացրել թուրք ուժայինների դեմ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Պայթյունի հետևանքով զոհվել է մեկ զինվոր և երկու քորուջու (քորուջուները Թուրքիայի իշխանությունների կողմից աշխատավարձ ու զենք ստացող ազգությամբ քուրդ քաղաքացիներ են, ովքեր երկրի արևելյան նահանգների գյուղերը պաշտպանում են PKK-ի զինյալներից): Վիրավորների թիվը ինն է:
Թուրքական զինուժը գործողություններ է սկսել մեղավորներին հայտնաբերելու ու պատժելու նպատակով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



