Yerevan, 26.April.2026,
00
:
00
BREAKING


Անժելա Սարգսյանը, Թամարա Պետրոսյանը, Արտաշես Մխիթարյանը, Էմիլ Գալստյանը եւ այլք` «Փորձաշրջան» ֆիլմի պրեմիերային (լուսանկարներ)

PHOTO

NEWS.am STYLE-ը գրում է

Երեկ` մայիսի 25-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Քաջայր Հակոբյանի «Փորձաշրջան» սիրային կատակերգության պրեմիերան:

Ֆիլմի գլխավոր հերոսները Միքայելն ու Լիլիթն են, որոնք փորձաշրջան են անցնում  տուրիստական գործակալություններից մեկում։ Արդյունքում Միքայելի եւ Լիլիթի միջեւ աշխատանքի համար պայքար է ստեղծվում, որը հետագայում վերածվում է այլ զգացմունքի:

«Ֆիլմի մտահաղացումը ծնվել է պրոդյուսեր Արա Հովհաննիսյանի կողմից դեռ մեկ տարի առաջ: Ֆիլմը հիմնականում անգլերեն եւ ռուսերեն լեզուներով է, քանի որ գլխավոր հերոսներն աշխատում են տուրիստների հետ: Այնտեղ կա եւ սեր, եւ դաժանություն եւ կատակերգություն, սակայն սերն առաջին պլան է մղված: Կարծում եմ` մեր սպասելիքները կարդարանան այն դեպքում, երբ հեռուստադիտողը, իսկապես, ցանկանա դիտել այս ֆիլմը: Դրա համար պետք է ամեն ինչ հստակ ներկայացնել եւ ճիշտ մատուցել սցենարը»,-ասում է ռեժիսոր Քաջայր Հակոբյանը:

Գլխավոր հերոսուհուն` Լիլիթին, մարմնավորող Թամարա Պետրոսյանը պրեմիերային փայլում էր ոչ միայն իր տեսքով, այլեւ ոգեւորությամբ.

«Տպավորություններս շատ դրական են: Ինձ շատ է դուր գալիս այս ֆիլմի ֆորմատը: Այն արված է քնարերգության մեջ: Ողջունելի է այն փաստը, որ Հայաստանում եւս նման ֆիլմեր են նկարահանվում: Ինչ վերաբերում է սպասելիքներիս` դրանք շատ սուբյեկտիվ են: Ամենամեծ սպասելիքս հեռուստադիտողի կողմից ֆիլմի հավանությունն է»,-ասում է դերասանուհին`  խոստովանելով, որ նկարահանման ընթացքում բախվել են թե հումորային դեպքերի, թե դժվարությունների հետ.

«Դժվարություններից կարող եմ նշել սառը պայմաններում նկարահանվելը»:

Ի տարբերություն Թամարայի` դերասանուհի Անժելա Սարգսյանը չի բախվել եղանակային սառը պայմաններին, քանի որ նրա մասնակցությամբ տեսարանները հիմնականում նկարահանվել են փակ տարածություններում.

«Դեռ չեմ մարսել այս ֆիլմը: Եւս մեկ-երկու անգամ կնայեմ, որպեսզի ավելի հստակ տպավորություն կազմեմ դրա մասին: Բարի ֆիլմ է, որը հարմար է ընտանեկան դիտման համար»,-մեզ հետ զրույցում նշեց դերասանուհին, որը ֆիլմում մարմնավորում է տուրիստական գործակալության տնօրենի կնոջը:

Ուշադրոթյան կենտրոնում էր նաեւ գլխավոր հերոս Միքայելին մարմնավորող Արտաշես Մխիթարյանը, որը մեզ հետ զրոյցում եւս կիսվեց իր տպվորություններով.

«Իմ հերոսը հանգիստ անձնավորություն է, որն իր տեղն է ցանկանում գտնել այս կյանքում եւ, փաստոեն, գտնում է նաեւ իր երկրորդ կեսին: Ինչ վերաբորում է ֆիլմին` բավարարվել արած աշխատանքով ես չեմ կարող: Պետք է անընդհատ աշխատել, փնտրել, գտնել եւ ավելի հավաստի լինել»,-ասում է դերասանը:

«Փորձաշրջան» ֆիլմի պրոդյուսերը Արա Հովհաննիսյանն է, սցենարի հեղինակ` Մհեր Հովհաննիսյան: Ֆիլմում բացի Արտաշեսից, Թամարայից եւ Անժելայից` նկարահանվել են նաեւ Գրիշա Աղախանյանը, Կայա Խուրշուդյանը, Էմիլ Գալստյանը, Արսեն Հակոբյանը, Գեւորգ Չուլյանը եւ այլք:

Սյունե Առաքելյան

 

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation