Ճապոնական Իո կղզում ակտիվացել է հրաբուխը
INTERNATIONAL NEWSՃապոնիայի մայրաքաղաքից 1,2 հազար կմ հեռավորության վրա գտնվող Իո կղզում հրաբխի ոչ մեծ ժայթքում է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Ճապոնիայի օթերեւութաբանական վարչությունը:
Գերատեսչությունը դիմել է կղզու շրջանում գտնվող նավերին՝ կոչ անելու ավելի զգոն լինել: Իո կղզում է գտնվում ինքնապաշտպանության ծովային ուժերի կայազորը:
Հրաբուխը մոտ 100 մետր բարձրությամբ մոխրի ամպ է ճայթքել, նաեւ մագմայի ժայթքում է արձանագրվել: Ճապոնացի զինվորականները 8 կմ երկարություն ունեցող կղզու հակառակ կողմում են: Նրանց հնարավոր տարհանման մասին չի հաղորդվում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



