Բնական միջոցներ՝ կապտուկներից 24 ժամում ազատվելու համար
LIFEՀարվածից հետո մաշկը հակված է կապտելու, որը տեսանելի է դառնում մի քանի րոպեի ընթացքում և ամեն հաջորդ օրը կապտուկն ավելի ակնհայտ է դառնում ու մգանում, որը կարող է տևել օրեր՝ գունափոխվելով կապույտից մինչև դեղին ու մանուշակագույն։
Ներկայացնում ենք բնական միջոցներ, որոնցով կարող եք անցկացնել կապտուկները ընդամենը 1 օրում։
Հարվածից անմիջապես հետո սառը կոմպրես դնել ցավող հատվածում՝ 5 րոպե ընդմիջումներով, որպեսզի խուսափեք հյուսվածքների սառեցումից։ Սառույցը չի նվազեցնում ցավը, այն դանդաղեցնում է արյան և ավիշի հոսքը արյան անոթներով՝ դրանով իսկ կանխելով կապտուկի՝ հեմատոմայի, առաջացումը։
Սառույցից հետո անհրաժեշտ է հարվածի հատվածում դնել կաղամբի տերև, որն անցկացնում է ցավը և նվազեցնում ուռածությունը։ Կաղամբի տերևը պետք է դնել վնասված հատվածին, կապել և պահել 2 ժամ։ Կաղամբի փոխարեն կարելի է նաև օգտագործելմաղադանոս, որը նախապես պետք է մանր կտրատել։
Կապտուկի կանխման համար լավ միջոց է նաև կարտոֆիլը․ կարտոֆիլը եփել, պատրաստել պյուրե, ավելացնել մի փոքր մեղր և մի քիչ ջուր, խառնել և պատրաստի զանգվածը դնել վնասված հատվածում։ Պահել 15 րոպե և մաքրել։ Այս պրոցեդուրան օրվա ընթաքում կատարել 2-3 անգամ։
Սոխը ևս հիանալի միջոց է կապտուկների դեմ, քանի որ այն ունի հակաբորբոքային հատկություններ, որոնք այս դեպքում լավ ազդեցություն են ունենում։ Կաղամբի տերևի նման սոխի շերտերը դնել վնասված հատվածին և կապել։
Քացախի մեջ թրջված բամբակը ևս մեկ միջոց է, որը կօգնի կանխել կապտուկի առաջացումը։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



