Խուլիո Իգլեսիասը Մոսկվայի համերգի ժամանակ նշել է իր իսկական տարիքը
SOCIETYԻսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը մայիսի 25-ին համերգով հանդես է եկել Մոսկվայում: Այն կայացել է Կրեմլի պետական պալատում: Երգիչը բեմի վրա հայտնվել է հանդիսականի համար սովորական կերպարով. սպիտակափայլ ժպիտով ու արեւից թխացած դեմքով իսպանացին իր շոուի համար ընտրել էր մուգ գույնի « կոստյում եւ սպիտակ վերնաշապիկ: «Ես 72 տարեկան եմ, սակայն իրականում գոտկատեղից վերև ինձ 21 տարեկան եմ զգում, իսկ գոտկատեղից ներքեւ՝ 700 տարեկան»,- կատակել է Իգլեսիասը:
Մոսկվայում տված իր միակ համերգի ընթացքում նա ներկայացրել է ոչ միայն Mexico նոր ալբոմը, որը թողարկվել է 2015 թվականին, այլեւ կատարել է Natali, Caruso, Crazy, Mammy Blue հիթերը եւ տասնյակ այլ ստեղծագործություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



