Ճապոնիայի վարչապետը ինքնակառավարվող ավտոմեքենաներ Է ցուցադրել G7-ի երկրների ղեկավարներին
INTERNATIONAL NEWSՃապոնիայի վարչապետ Սինձո Աբեն «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարներին ինքնակառավարվող ճապոնական ավտոմեքենաներ Է ներկայացրել Միե պրեֆեկտուրայում ընթացող գագաթնաժողովի շրջանակներում, որը գտնվում Է Տոկիոյից մոտավորապես 300 կիլոմետր հարավ-արեւմուտք ընկած շրջանում:
G7-ի առանձին ղեկավարներ ինքնուրույն շրջել են ավտոմեքենաներով, որոնք պետք Է ճանապարհներին հայտնվեն մինչեւ Օլիմպիադան, որը Տոկիոյում անցկացվելու Է 2020 թվականին:
«Յոթնյակի» գագաթնաժողովի կազմակերպիչների խոսքով՝ Ճապոնիայի վարչապետը պարզաբանել Է, որ այդ ավտոմեքենաներն ապագայում թույլ կտան ճանապարհներին կրճատել վթարների թիվը եւ տարեց մարդկանց համար ավելի անվտանգ կդարձնեն վարելը:
Ավտոմեքենաների կոնցեպտուալ մոդելների ստեղծողները հավաստիացնում են, որ իրենց ստեղծած ավտոմեքենաները տվիչների, տեսախցիկների, ռադարների եւ արբանյակային նավիգացիայի օգնությամբ կկարողանան ազատորեն տեղաշարժվել մեծ թվով խաչմերուկներ ու լուսացույցներ ունեցող ճանապարհահատվածներով՝ առանց վարորդի օգնության:



