Ամայի հողերի վերջին զանգը
BLOGՀովիկ Աֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քեֆ չի լինելու, ոչ մի տեսակի, ամեն ինչ տեղի կունենա զուսպ, ոչ թե այն դպրոցներում, որտեղ սովորել են ամբողջ կյանքում, այլ այն դպրոցներում, որտեղ տեղափոխվել են, քանի որ իրենց գյուղերի կողքի ամայի հողերը տվել ենք թուրքին: Թուրքն էլ, քանի որ ամայի հողերի մեծ սիրահար է, օգտագործում է այդ հողերը, որպես պոլիգոն, կրակելու տեղ, ու կրակում է: Դրա համար էլ քեֆ չի լինելու, երեւեի դպրոց էլ չի լինելու, համենայն դեպս, վաղը վերջին զանգն է, բայց Թալիշի եւ Մատաղիսի դպրոցները փակ են, երեխաներ չկան, տեղափոխվել են, ուրիշ գյուղ, թիկունք, առջեւում ամայի է:
ԼՂՀ ԿԳ-ն էլ հայտարարել է, որ վաղը ողջ երկրի տարածքում որեւէ հանրային միջոցառում չի արվելու, վաղը՝ Վերջին զանգ է, էրէխեքն ավարտում են դպրոցը՝ առաջին անգամ, վերջին անգամ, միակ անգամ, ու ոչ մի հանրային միջացառում չի լինելու: Կհասկանա՞ն էրէխեքը, իհարկե կհասկանան, կներե՞ն, իհարկե կներեն, իսկ կմոռանա՞ն, ոչ, չեն մոռանա, ոչ մեկն էլ չի մոռանա: Վերջին զանգի օրն ո՞վ է մոռացել, որ իրենք մոռանան:
Տղաներն էլ հավանաբար զինվորական համազգեստ կհագնեն, որովհետեւ պատերազմ է, որովհետեւ իրենց գյուղը հեռվում է մնացել, ամայի է մնացել ու որովհետեւ Ղարաբաղում կյանք են մտնում՝ պատերազմով: Աղջիկներն էլ հավանաբար կերգեն, ոչ թե դպրոցն ավարտելու մասին, այլ՝ հաղթանակների, բայց իրենց գյուղում չեն երգի, ուրեմն հաղթանակի մասին կերգեն՝ առանց զգալու, թե դա ինչ է: Եթե ես լիենի Թալիշի կամ Մատաղիսի դպրոցի պահակը, ապա վաղը առավոտ ծեգին կբացեի դպրոցի բոլոր դռները եւ երաժշտություն կմիացնեի, ուրախ, ուրախ եւ բարձր: Թեկուզ, եթե միակը մնացած լինեի ամայացած Թալիշում, կմիացնեի, մանավանդ, եթե միակն եմ մնացել, կմիացնեի: Կմիացնեի ու կնստեի, հենց դպրոցի դիմացը, բակում, կնստեի ու չէի մտածի, կսպասեի, կսպասեի էրէխեքին, որոնք այդ պահին երգելիս կլինեի ուրիշ գյուղերի դպրոցներում, որտեղ տեղափոխվել են, որ դպրոցն ավարտեն, իրենց գյուղում դա հնարավոր չեղավ, իրենց գյուղում դա հնարավոր չեղավ, քանի որ այն շրջապատված է ամայի տարածքներով, որոնք մեզ պետք չեն, դրա համար էլ հետ չենք գրավում: Հետ չենք գրավում, դրա համար էլ հետ չեն գալիս, հետ չեն գալիս, դրա համար էլ չենք գրավում, ո՞վ գրավի:
Թալիշ ջան, Մատաղիս ջան, էրեխեք ջան, ջան...
1
Widest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summari...
2
Unibank Became a Member of BAFT
3
How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platfo...
4
Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon
5
The December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation



