Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Ապրածս կյանքի արդյունքում ծնվեց այս ֆիլմը. Կարեն Մկրտչյանի բացառիկ հարցազրույցը

LIFE

Aysor.am-ը գրում է.

Կոմերցիոն «արվեստի» մեր ժամանակներում շահույթ չհետապնդող հայրենանվեր գործերն այդպես էլ մնում են չգնահատված: Վստահ եմ` դրա ապացույցը յուրաքանչյուր ռեժիսոր ունի իր արխիվում: Հուսանք` դերասան-ռեժիսոր Կարեն Մկրտչյանն իր առաջին գեղարվեստական՝ «Հողս գրկեմ է՜, գրկեմ» հայրենասիրական ֆիլմով կկոտրի այդ կարծրատիպը…

Մինչ այդ, Aysor.am-ը երկարատև լռությունից հետո ներկայացնում է դերասանի հետ բացառիկ հարցազրույցը:

-Կարեն, ե՞րբ և ինչպե՞ս, ինչի՞ արդյունքում ծնվեց նման ֆիլմ ստեղծելու գաղափարը:

-Ապրածս կյանքի արդյունքում ծնվեց այս ֆիլմը: Ընդամենը 1975-ին եմ ծնվել, բայց այս տարիներին միանգամից ու մի քանի փոփոխություն ունեցանք թե՛ ես, թե՛ երկիրս, որում ապրում եմ ու շատ սիրում: Ֆիլմի վրա սկսել ենք աշխատել մեկ տարի առաջ: Քանի որ ինքս հետազոտող, փորփրող ու հիշող մարդ եմ, այդ ամենի միջով անցել եմ, շատ բաներ էլ կողքից լսել՝ որոշեցի կյանքի կոչել: Կարծում եմ՝ այնպիսի բան ենք անում, ինչի համար տարիներ անց մեր սերունդների առջև չենք ամաչի: Մոնտաժային աշխատանքները բավական ժամանակատար էին, մանրակրկիտ աշխատել ենք նաև երգերի, երաժշտությունների ընտրության վրա: Յուրաքանչյուր տեսարան իր առանձին երաժշտական ձևավորումն ունի:

-Նկարահանումները որտե՞ղ են տեղի ունեցել:

-Շամշադինի սահմանամերձ Նավուր գյուղում ենք նկարահանել, բայց ֆիլմը հենց այդ գյուղի մասին չէ: Պատմության մեջ որևէ գյուղի անուն չի նշվում, այն հավաքական՝ սահմանամերձ գյուղերի պատմություն է, հայի խնդրի մասին է:

-Նկարահանումների ընթացքում գյուղո՞ւմ էիք բնակվում:

-Այո, սեփական տուն էինք վարձել ու այնտեղ էինք ապրում: Թեև վարձակալելը հարաբերական է, մի կերպ կարողացանք այդ մարդու գրպանը գոնե փոքրիկ գումար դնել, չէր վերցնում: Հրաշալի մարդիկ էին, մեզ մոտ՝ քաղաքում, ամեն ինչ մի քիչ շատ է խառնվել իրար:

-Փորձե՞նք մի փոքր բացել փակագծերը ֆիլմի մասին:

-Սա հայրենասիրական գեղարվեստական ֆիլմ է: Այն հիմնված է գյուղի հաշմանդամ, չխոսող մի մարդու հիշողությունների վրա, ով պատմում է իր տեսածն ու լսածը 90-ականների պատերազմի մասին, թե ինչպե՞ս հենց այդ գյուղում սկսվեց պատերազմը: Նա սիրում է ամեն օր տանից դուրս գալ, նստել իրենց տան դիմացն ու ուսումնասիրել չորս բոլորը: Հատուկ ընդգծված է գյուղացիների՝ այդ մարդու նկատմամբ սերն ու հարգանքը: Նման կերպ ուզում եմ բարձրաձայնել հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները, որպեսզի հասկանան, որ նրանց ևս պետք է լավ նայել, ուշադիր լինել: Ի դեպ, նշեմ, որ այդ կերպարում ես եմ հանդես գալիս: Ասեմ, որ այս կինոյում միայն պատերազմ չի, շատ սիրուն պատմություններ կան, այդ թվում և սեր, ժամադրություն, ընտանեկան կոնֆլիկտ:

-Ա՞յլ ինչ դերասաններ են ընդգրկված ֆիլմում:

-(Ժպտում է) Այս ֆիլմում աստղեր չկան, բոլորը շատ համեստ, խելոք, իրենց աշխատանքը սիրող մարդիկ են՝ Լեռնիկ Հարությունյան, Հասմիկ Ներսիսյան, Ակիմ Մկրտչյան (Կարեն Մկրտչյանի որդին - Aysor.am), Նարինե Արսենյան, Խաչիկ Շահինյան, Արթուր Խաչատրյան, Արման Դանիելյան: Օրինակ, Հասմիկ Ներսիսյանի համար այս ֆիլմը, որպես գեղարվեստական աշխատանք, առաջինն էր: Լեռնիկ Հարությունյանը, ով թեև հեռուստադիտողին քաջածանոթ է բազում կերպարներով, բայց խոստովանեց, որ այս ֆիլմում իրեն զգում էր մասնագիտական դաշտում: Ասեմ, որ մեր միջի ամենամեծ «աստղը» մեր ամենափոքրիկ դերակատարն է՝  Ռուբեն Դալլաքյանը: Այդ երեխային հենց այդ գյուղում ենք հայտնաբերել, փնտրեցինք, տնտղեցինք ու նրան գտանք: Դերասանական որևէ ստուդիայում, խմբակում չսովորած երեխան շատ լավ արել է այն, ինչ իրենից պահանջվել է:   

-Բացի մեկ-երկուսից՝ մյուս դերասանների անունները շատ բան չեն հուշի ընթերցողին: Ինչո՞վ է պայմանավորված, որ չեք հետևել ժամանակակից շուկայի՝ ճանաչված անուններ ներգրավելու պահանջին: Ի վերջո, դա կավելացներ նաև ֆիլմը դիտել ցանկացողների թիվը:

-Ներեցեք, իսկ ո՞վ է որոշել, որ էս ազգն ընդամենը 15-20 դերասան ունի, ու հենց նրանք պետք է ամենուր լինեն:

-Հեռուստատեսությունը:

-Իսկ հեռուստատեսությունն ի՞նչ գործ ունի գեղարվստական ֆիլմի հետ, նա թող իր սերիալը նկարի: Դա ուրիշ աշխատանք է, ինչում ինքս աշխատել եմ, ու շատ հնարավոր է՝ նորից աշխատեմ: Դա բոլորովին այլ աշխատանք է: Մենք շատ տաղանդավոր մարդիկ, դերասաններ ունենք, ինչո՞ւ ենք սահմանափակվում մի քանի հոգով: Ի վերջո, որպես հանդիսատես էլ հոգնում ենք այդ նույն անուններից, չէ՞:

-Կարեն, ֆիլմի հիմքում որևէ իրական պատմություն ընկա՞ծ է, գուցե որևէ մեկի անձնական պատմությո՞ւնն եք ներկայացնում:

-Կասեմ այսպես՝ ֆիլմի հիմքում իմ հիշողություններն են, տարբեր մարդկանց պատմությունները: Գիտեք, երբ նկարահանում էինք այս կամ այն տեսարանը, գյուղում մարդիկ էին լինում, որ մոտենում, ասում էին, կարծես, իմ պատմությունը լինի: Մի տեսարան էլ ունենք, որտեղ դպրոցի դասարաններից մեկում միայն մեկ աշակերտ է մնացել. երգիչ Վարդան Բադալյանը (Վարդանն արցախցի է - Aysor.am), ում հորովելը հնչում է այս ֆիլմում, շատ ազդվեց՝ ասելով. «Հիշում եմ՝ ես ևս միակ աշակերտն էի»:

-Հարցազրույցի սկզբում նշեցիք ֆիլմի երաժշտական ձևավորման մասին: Կմանրամասնե՞ք, թե ինչ երաժշտություն եք օգտագործել ֆիլմում, ի՞նչ սաունդթրեք ունի, ովքե՞ր են հեղինակները:

-Օգտագործլ ենք հատվածներ Բախի երաժշտությունից, Էդգար Հակոբյանն է մեկ երգ գրել ու նվիրել ֆիլմին, Լեռնիկ Հարությունյանը՝ երկու երգ… Մի խոսքով, ֆիլմը երաժշտության պակաս չի ունենա, ամեն մի տեսարանին համապատասխան կատարում ունենք: Ինչ վերաբերում է առանձին սաունդթրեքին, ոչ, չունի:

-«Հողս գրկեմ է՜, գրկեմ»-ը էկրաններին կլինի 1 ժամ տևողությամբ: Արդյոք դա գեղարվեստական ֆիլմի ստանդարտների խախտում չէ:

-Ինձ շատ են ասում, թե ստանդարտներին չի համապատասխանում, գոնե մեկ ու կես ժամ տևողություն պետք է ունենա… Ես այս ֆիլմը նկարահանելուց ոչ մի ստանդարտ չեմ պահել, ո՞վ է ասել, որ ինչ-որ մեկը պետք է որոշի, թե սահմանաչափը որն է: Նկարել եմ գեղարվեստական ֆիլմ, որի ասելիքն ամփոփվում է մեկ ժամի մեջ: Ընդ որում, նկարել ենք առանց սցենարի, տեսարաններն ու երկխոսությունները հենց տեղում ենք որոշել: Այսինքն՝ 15-16 հոգով գնացել ենք գյուղ և ստեղծագործել: Չմտածեք, թե ով ինչ ուզել, խոսել ու արել է, սիրողական աշխատանք է: Նախապես մշակված պատմություն է եղել, որը նկարահանման ժամանակ որոշակիորեն փոխվել է: Մեծամասամբ, ինքս եմ որոշել ֆիլմի ուղղությունը, ուղղակի ամեն հարցում խորհրդակցել ենք դերասանների հետ, ամեն ինչ արել, որ իրենք իրենց կերպարը զգան (ժպտում է):

-Հատկապես ապրիլ ամսից հետո այդքան էլ հեշտ չէ անդրադառնալ պատերազմի թեմային, քանի որ այն բազում վերքեր կարող է թարմացնել: Ի՞նչ եք կարծում,  այս օրերին ֆիլմի ցուցադրվելն ինչպե՞ս կընդունվի հանրության կողմից:

-Երբ մեկ տարի առաջ այս ֆիլմը նկարահանում էինք, անընդհատ մտավախություն ունեի՝ վաղ թե ուշ կռիվը սկսելու է: Ցավոք, իսկապես խաղաղությունը երկար չտևեց, ֆիլմում շատ խոսքեր կան, որ մեր օրերում էլ արդիական են: Կարծում եմ՝ հասարակության կողմից պետք է լավ ընդունվի, քանի որ սիրուն աշխաանք է, հայի, Հայաստանի, գյուղի ու բնության մասին է:

-Դեռ վա՞ղ է խոսել ֆիլմի հեռուստաէկրաններին հայտնվելու մասին:

-Այո, քանի որ դեռ նույնիսկ չգիտեմ՝ մեծ էկրաններին կլինի՞, թե՞ ոչ: Մի քանի կինոթատրոնների դիմել ենք, բայց նպատակահարմար չեն գտել ցուցադրել: Հենց այդպես էլ ասացին: Բայց ես իրենց էլ եմ հասկանում, այդ մարդիկ եկամտի ակնկալիք ունեն: Այսօր դժվար է նման աշխատանքներն առաջ մղել, կոմերցիան խեղդում է: Իր մեջ կոմերցիա չպարունակող ոչ-մի հետաքրքիր բան չես կարողանում անել: Ուզում են, որ մեջը «աստղեր» նկարահանված լինեն, շատ փող ծախսված լինի: Հակառակ դեպքում շատ դժվար է մտնել շուկա: Այս ֆիլմը գովազդելու համար այսօր մենք պետք է մեծ գումարներ ծախսենք, որ ոչ կարող ենք, ոչ էլ ուզում ենք անել: Ի վերջո, միշտ գովազդվում է ոչ այնքան լավ ապրանքը: Իսկ սա հայաշունչ, հայկական լավ ֆիլմ է: Դժվարն այն էկրաններին հասցնելն է, ինքն իրենով կգովազդվի:

-Իսկ մտածո՞ւմ եք մարզերում ցուցադրելու մասին:

-Իհարկե, շատ մեծ ցանկություն ունենք այն շրջաններ տանելու: Ղարաբաղ էինք ուզում տանել, բայց քանի որ պատերազմական շրջան եղավ, չտարանք: Բայց միշտ կապի, բանակցությունների մեջ ենք, հենց ժամանակը գա, կտանենք: Նաև Բերդում ենք ուզում ցուցադրել, այդտեղի մարդիկ նկարահանման ընթացքում մեզ բարեկամ էին դարձել, անընդհատ գնում-գալիս էին, հիացական արտահայտություններ անում: Իհարկե, Գյումրի, Վանաձոր և այլ քաղաքներ ևս ուզում ենք տանել, ուղղակի փորձում ենք Երևանից սկսել, տեսնենք՝ ինչ կլինի… Հասկանում ենք, որ լավ բան անելը միշտ էլ դժվար է, բայց դեռ չենք հանձնվում (ժպտում է):

-Ֆիլմն ի՞նչ միջոցներով եք նկարահանել, հովանավորներ, ֆինանսական աջակիցներ ունե՞ք:

-Փորձել ենք դիմել մի քանիսին, բայց իրենց համար շահավետ չի լուրջ աշխատանքը: Հասկացանք, որ իմաստ չունի այլևս դռներ ծեծել, երկու-երեք շաբաթ կարող են մեզ տանել-բերել՝ ինչ է, թե պետք է մարդը մարդուն հանդիպի… Մի խոսքով, ոչ մի հովանավոր չենք ունեցել, ես և գործընկերներիցս մեկն մեր ավտոմեքենաները վաճառել ենք, ամեն մեկս մի բան ներդրել ենք ու նկարահանել: Չենք մտածում նույնիսկ ներդրված գումարը վերադարձնելու մասին: Կինոաշխարհի մարդ լինելով՝ տեսնում ենք, թե վերջին շրջանում ինչ ֆիլմեր են նկարահանվում: Դաշտը շատ է հեղեղվել կոմեդիաներով: Այնպես չի, որ ես դրան դեմ եմ, սիրով եմ այդպիսի ֆիլմեր նայում, ինքս էլ նկարահանվել եմ կատակերգությունում, ինչքան շատ լինի, այնքան մարդիկ ավելի շատ ծիծաղելու առիթ կունենան: Բայց դրանից զատ ուրիշ ֆիլմեր, լուրջ բաներ էլ են պետք, որոնք սերունդներին կփոխնցվեն: Այդ մարդիկ ասելու են՝ 2016 թվականին պատերազմ եղավ, տղաներ զոհվեցին, ի՞նչ է, այդ շրջանում մեր ազգը միայն կոմեդիա է՞ր նայում:    

ՀԳ. Հարցազրույցն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք, որ մայիսի 24-ին Մոսկվա կինոթատրոնի փոքր կինոսրահում ֆիլմի փակ դիտումն է եղել:  Aysor.am-ը ևս հրավիրված էր, հյուրերի թվում էին ոչ միայն Կարեն Մկրտչյանի մտերիմներն, այլև՝ գործընկերները… Մասնագետ չեմ, կարծիքս չեմ փորձի բարձրաձայնել: Որպես լրագրող՝ միայն կհորդորեմ հովանավորներին՝ գումարներ ներդնելիս ավելի լավ է նման ֆիլմերին ուշադրություն դարձնել, քան՝ թիթեռի կյանք ունեցող սերիալներին:

Իսկ մասնագիտական կարծիք Aysor.am-ը փորձեց լսել ֆիլմի դիտմանը ներկա գտնվող դերասանուհի Ջուլիա Ստեփանյանից:

«Ֆիլմը դիտեցինք, բավականին հետաքրքիր աշխատանք էր կատարել Կարենը, ով շնորհալի երիտասարդ ու լավ դերասան է: Իրեն շատ եմ հավանում: Հայրենանվեր գործ է արել, իր իսկ տեսածը փաստագրել ու մարդկանց է հանձնել: Չէ՞ որ ինքն էլ կռված տղա է, պատերազմի դաշտում է եղել: Այս ֆիլմում նաև մեր այսօրվա կյանքն է, այն, ինչ կատարվում է սահմանամերձ գյուղերում: Ֆիլմում ընդհանուր սյուժե չէր գնում, բայց ես հասկացա, որ ֆիլմի հերոսը հողին ամուր կպած մարդ է, ով շատ է սիրում իր հայրենիքը, իր ժողովրդին, ու պատրաստ է նույնիսկ այդ վիճակով՝ հաշմանդամություն ունենալով, նորից գնալ ու կռվել, պայքարել և հաղթել: Շնորհավորում եմ Կրենին Մկրտչյանին», - ասաց նա:

Նելլի Մարգարյան

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation