Փափկեցնող լվացքի հեղուկ՝ տան պայմաններում
LIFEԵթե ցանկանում եք նվազեցնել քիմիական նյութերի օգտագործումը ձեր կենցաղում, ապա healthylivingstyle կայքի առաջարկած խառնուրդը ձեզ համար է: Շատերն են սիրում հագուստը փափկեցնող միջոցներ օգտագործել, սակայն դրանք լի են քիմիական տարրերով, որոնք վնասում են մեր առողջությանը:
Ձեզ ենք ներկայացնում բնական բաղադրատոմս, որը կօգնի փափկեցնել հագուստը՝ առանց քիմիական տարրերի:
Բաղադրություն
- 10 գ սոդա
- 150-200 մլ տաք ջուր
- 800 մլ խնձորի քացախ
- 20 կաթիլ եթերային յուղ
Ձեզ անհրաժեշտ է մեծ պլաստիկ տարա: Խառնեք ջուրը, սոդան և խնձորի քացախը: Բոլոր բաղադրիչները քիմիական ռեակցիա կառաջացնեն և ամենուրեք պղպջակներ կհայտնվեն:
Երբ լուծույթը հանգստանա, լցրեք մեկ այլ տարայի մեջ, ավելացրեք ձեր ցանկացած եթերային յուղն ու լավ խառնեք:
Ամեն անգամ օգտագործելուց առաջ լուծույթը խառնեք: 4ճ/գ փափկեցնող հեղուկը բավական է մեկանգամյա օգտագործման համար:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



