Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իրաքի Սուլեյամանիայի նահանգը շահագրգռված է զարգացնելու ՀՀ-ից արտադրանքի ներմուծման և զբոսաշրջության ոլորտների կապերը

ECONOMICS

Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը այցելել է Սուլեյամանիա և Հալաբջա նահանգներ: Սուլեյմանիա քաղաքում դեսպանը հանդիպել է նահանգապետ Ասո Ֆարիդուն Ալի Ամինի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Նահանգապետը նշել է, որ իրենք շահագրգռված են զարգացնելու Հայաստանի հետ կապ երը, մասնավորապես, հայկական արտադրանքի ներմուծման և զբոսաշրջության ոլորտներում: Երկուստեք ընդգծվել է այդ ոլորտներում առկա մեծ ներուժը և դրա լիարժեք կիրառման հեռանկարները: Հանդիպմանը հաջորդել է համատեղ մամուլի ասուլիս:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված հանդիպում նահանգի գյուղատնտեսության, սննդի, առողջապահության, կրթության դեպարտամանտների և առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարության հետ, որի ընթացքում արծարծվել են համագործակցության հստակ ծրագրեր: հաղորդագրության մեջ նաև նշված է. «Դեսպանը ներկայացրեց հայկական արտադրանքին, արտահանմանը, ինչպես նաև ներդրումային դաշ տին վերաբերող տեղեկատվություն, նախանշեց համագործակցության հնարավոր ոլորտներ և պատասխանեց ներկաներին հուզող բազմաթիվ հարցերին:

Կրթական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերը ներառված էին Սուլեյմանիայի և Պոլիտեխնիկ համալսարանների ղեկավարության հետ հանդիպման օրակարգում: Վերջինիս ներկայացվեցին Հայաստանում որակյալ բարձրագույն կրթության առավելությունները և հնարավորությունները:

Քուրդիստանի Հայրենասիրական միության քաղաքական խորհրդի անդամ, Իրաքի նախկին առաջին տիկին Հերո Թալաբանիի հետ հանդիպման ընթացքում երկուստեք բարձր գնահատվեց երկու ժողովուրդների պատմական հարաբերությունները, ինչպես նաև հատուկ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ մշտապես ցուաբերված ջերմ վերաբերմունքը:

Նույն օրը՝ երեկոյան, դեսպանը հանդիպեց Առևտրաարդյունաբերական պալատի անդամների ու խոշոր գործարարների հետ: Քննարկվեցին ինչպես Հայաստանում ներդրումներ կատարելու, այնպես էլ հայկական արտադրանքի ներմուծմանն առնչվող հարցեր:

Այցի շրջանակներում Դեսպանը եղավ նաև «Save the Children» կազմակերպության «Սահմանափակ կարողություններով երեխաների ուսումնական կենտրոնում», Սուլեյմանիայի Փեշմերգայի թանգարանում և Լաթիֆ Ռաշիդ ժամանակակից արվեստի պատկերասրահում:

Մայիսի 25-ին դեսպան Գրիգորյանն այցելեց Հալաբջա նահանգ, որտեղ հանդիպեց նահանգապետ Աբդալլահ Նևրոլիի հետ: Քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Այնուհետև դեսպանն այցելեց Հալաբջայի՝ թունավոր գազային հարձակման զոհերի հուշակոթող ու թանգարան»:

 

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced