Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Լոս Անջելեսում երկու մարզում է անցկացրել
SPORTԼոս-Անջելես քաղաքի «Նանսեն-Ֆիլդ» մարզադաշում Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 26-ին անցկացրեց 2 մարզում։ Առավոտյան նախավարժանքից հետո ֆուտբոլիստները կատարեցին գնդակով վարժություններ, այնուհետեև հետևեցին հարվածներ դարպասին, մշակվեցին ստանդարտ իրավիճակներում խաղարկումների և դարպասին ուղիղ հարվածների տարբե րակներ: Այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից:
Երեկոյան մարզումը կրում էր ավելի ինտենսիվ բնույթ։ Տակտիկական որոշ մտահղացումների վրա աշխատելուց հետո՝ մարզիչները մեծ ուշադրություն դարձրեցին նաև առանձին օղակների միջև համագործակցությանը։ Մայիսի 27-ին մեր հավաքականն առաջին մարզումը կանցկացնի «Սթաբհաբ սենթեր» մարզադաշում, որտեղ մայիսի 28-ին և հունիսի 1-ին կմրցի համապատասխանաբար Գվատեմալայի և Էլ-Սալվադորի հավաքականների հետ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



