Սահմանին իրավիճակը վերջին երկու տարվա ընթացքում ամենահանգիստն է. Դավիթ Բաբայան
SOCIETYՎերջին երկու տարվա կտրվածքով այս օրերին սահմանին իրավիճակն անհամեմատելիորեն հանգիստ է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավ իթ Բաբայանը:
«Իրավիճակը սահմանին նորմալ է, իհարկե, ամեն ինչ համեմատության մեջ է: Եթե մենք փորձենք համեմատել քառօրյա պատերազմի օրերի հետ, անհամեմատելի է, քանի որ այն եղել է լայնածավալ պատերազմ: 2014 թվականից սկսած` իրավիճակը շատ ավելի հանգիստ է այսօր»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Նա նկատեց, որ կրակոցներ, զինադադարի ռեժիմի խախտումներ արձանագրվում են, բայց դրանք քանակական ու որակական առումով անհամեմատելի են այն իրավիճակի հետ, որն առկա է եղել վերջի երկու տարվա ընթացքում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



