Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Ձեզ ենթարկեք ձեր կրքերը, և դրանց ուժը կդառնա ձեր ուժը

LIFE

Ֆրանսուա Անատոլ Տիբոն ծնվել է 1844 թ.-ի ապրիլի 16-ին` Փարիզում: Եղել է ֆրանսիացի գրող և գրաքննադատ, ակադեմիկոս, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1921):Հեղինակ է բազմաթիվ վեպերիվիպակներիպատմվածքներիբանաստեղծությունների ևպիեսներիայդ թվում՝ «Թայիս» (1890), «Սագաթաթիկներ թագուհու պանդոկը» (1892), «Կարմիր շուշան» (1894), «Պինգվինների կղզի» (1908) վեպերը:

Անատոլ Ֆրանսը հանդես է եկել ճնշված ժողովուրդներիմասնավորապես Օսմանյանկայսրության հայերի պաշտպանությամբ։ Նախաձեռնել և ոգեշնչել է բազմաթիվ հասարակականմիջոցառումներորոնց նպատակն էր լայն հասարակությանը տեղեկացնել արևմտահայերինկատմամբ իրականացվող կամայականություններիբռնությունների և կրկնվող ջարդերիմասին։ Աբդուլ Համիդի կողմից 1894-96թթկազմակերպված հայերի զանգվածայինկոտորածների ժամանակ բողոքի ձայն է բարձրացրել թուրքական իշխանությունների դեմ,կազմակերպել և անձամբ մասնակցել է հայ որբերի համար հանգանակությանը։ Ժան Ժորեսի ևՖրեդերիկ դը Պրեսանսեի հետ եղել է Փարիզում հրատարակվող «Պրո Արմենիա» ամսագրիխմբագրության անդամ։ 1903-04 թթակտիվորեն մասնակցել է եվրոպական տարբերքաղաքներում կազմակերպվող հայերի և մակեդոնացիների պաշտպանությանհանրահավաքների և կոնֆերանսների։

Ֆրանսը ցասումով բողոքել է հայերի ցեղասպանության դեմ։ 1916 թապրիլի 9-ին Սորբոնումելույթի ժամանակ հայտարարել է. «Երիտթուրքերըտիրանալով իշխանությանըիրենցդաժանությամբ գերազանցեցին Աբդուլ Համիդին... Մեզ սիրող այդ ժողովրդին բնաջնջելուորոշումն ընդունվել է թուրքական կառավարության խորհրդակցություններում... Արյան այնփոքր քանակությունըորը նա դեռևս պահպանում էթանկագին արյուն էորից հերոսականսերունդ է ծնունդ առնելուԺողովուրդըորը մեռնել չի ուզումերբեք չի մեռնի»։ Անատոլ Ֆրանսը մահացել է 1924 թ.-ի հոկտեմբերի 12-ին` Սեն-Սիր-սյուր-Լուար քաղաքում:

1. Կրքերը հանգստության թշնամին են: Բայց, առանց դրանց, չէր լինի ո՛չ արվեստ, ո՛չ գիտություն, ո՛չ, ըստ էության, կյանք:

2. Դեպքը Աստծո ծածկանունն է, երբ նա չի ցանկանում սեփական անունով ստորագրել:

3. Իրական սերը կարիք չունի ո՛չ համակրանքի, ո՛չ հարգանքի, ո՛չ ընկերության. այն ապրում է ցանկությամբ և սնվում է խաբեությամբ: Ճշմարիտ սիրում են միայն այն, ինչ չգիտեն:

4. Վաղ թե ուշ, հետաքրքրասիրությունը դառնում է մեղք. այ թե ինչու է սատանան միշտ գիտնականների կողմից:

5. Աշխարհը ստեղծելն ավելի հեշտ է, քան այն հասկանալը:

6. Որոշ հարաբերություններում մեր քաղաքակրությունը պալեոլիթից (հին քարի դար) շատ ավելի հետ է գնացել. նախամարդիկ իրենց ծերունիներին ուտում էին, իսկ մենք նրանց ակադեմիկոս ենք ընտրում:

7. Խանդավառ սիրելն, իհարկե, հիասքանչ է, սակայն անձնուրաց սիրելն ավելի լավ է… Ճշմարիտ սիրում են միայն նրանց, ում սիրում են նույնիսկ իրենց թուլություններով և դժբախտություններով: Գթալ, ներել, սփոփել` ահա սիրո ողջ գիտությունը:

8. Երազանքի նկատմամբ հակումը պահպանելու մեջ մեծ իմաստնություն կա: Երազանքներն աշխարհին հետաքրքրություն և իմաստ են հաղորդում: Երազանքները, եթե դրանք հետևողական և խելամիտ են, էլ ավելի հիասքանչ են դառնում, երբ իրենց պատկերով և նմանությամբ իրական աշխարհ են ստեղծում:

9. Ուսուցման արվեստը երիտասարդ հոգիներում հետաքրքրասիրություն առաջացնելու, ապա այն բավարարելու արվեստն է:

10. Կյանքի բոլոր չարիքներից հոգին ամենացավոտը խոցում է երկնային ամեն բանի ունայնության գիտակցումը:

11. Առանց մարդկության հանդեպ ճշմարիտ սիրո` չկա իրական սեր` հայրենիքի նկատմամբ:

12. Երկչոտությունը սիրո հանդեպ մեծագույն մեղքն է:

13. Ավելի լավ է քիչ հասկանալ, քան վատ հասկանալ:

14. Շարժուձևի ազնվականությունը դաստիարակվում է օրինակներով:

15. Եթե մենք իմանայինք տիեզերքի ողջ գաղտնիքները, նույն վայրկյանին կընկնեինք անբուժելի ձանձրույթի մեջ:

16. Տառապանքն այնպիսի~ մեծ և չգնահատված երևույթ է: Մենք նրան ենք պարտական այն ողջ բարության համար, որ կա մեր մեջ, այն ամենի համար, որ կյանքին արժեք են տալիս. նրան ենք պարտական բարեհոգությամբ, խիզախությամբ և բոլոր բարեգործներով:

17. Որքան էլ, որ խոսենք կյանքի ունայնության մասին, երբեմն անհրաժեշտ է լոկ մեկ ծաղիկ, որ մտափոխվենք:

18. Ապագան թաքնված է նույնիսկ նրանցից, ովքեր այն ստեղծում են:

19. Առանց հայտնի մտավոր մշակույթի` չեն կարող լինել նաև նուրբ զգացմունքներ:

20. Ձեզ ենթարկեցրե՛ք ձեր կրքերը, և դրանց ուժը կդառնա ձեր ուժը, դրանց մեծությունը` ձեր գեղեցկությունը:

21. Մենք, ամենից հաճախ, երջանկություն ենք անվանում այն,  ինչ ինքներս չենք զգացել:

22. Սատանան նույնքան անհրաժեշտ է սրբերին, որքան Աստված: Քանզի, առանց գաթակղությունների, նրանք կյանքը զուրկ կլիներ որևէ վաստակից:

23. Մենք պետք է խոստովանենք, որ քաղաքակիրթ աշխարհի բարձունքներին ձգտող այս խելացի է և խիզախ ժողովուրդը, ինչպես իր հանճարով, այնպես էլ իր դժբախտություններով, վաստակել է ժողովուրդների կարեկցանքի իրավունքը: …Ժողովուրդը, որը մեռնել չի ուզում, երբեք չի մեռնի: (Ֆրանսն ասել է հայ ազգի մասին)

24. Մահը միակ մրցանակն է կյանքի համար:

25. Հասարակ ոճը նման է վառ լույսի: Այն բարդ է, սակայն նկատել դա անհնար է:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League