Անքնությունը կարող է հանգեցնել ճարպակալման
LIFEԳիշերը մենք վերալիցքավորում ենք մեր բջջային հեռախոսները, իսկ կյանքի ժամանակակից ռիթմը մեզ ավելի քիչ ժամանակ է թողնում քնի համար: Չիկագոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ մշտական անքնությունը կարող է հանգեցնել ճարպակալման: Քնած ժամանակ մարդու օրգանիզմում լեպտին է արտադրվում, որն ընդունված է անվանել հագեցվածության հորմոն: Իսկ անքնության դեպքում արտադրվում է գրելին սպիտակուցը կամ սովի հորմոնը, որը ստիպում է սովորականից շատ ուտել:
Գրելինի բարձր մակարդակի պարագայում օրգանիզմը ածխաջրածիններով հարուստ սննդի կարիք է զգում, այնուհետև խախտվում է օրգանիզմի նյութափոխանակությունը, և սկսվում է ճարպակալման գործընթացը: Իսկ լիարժեք քնից հետո առավոտյան կարելի է ուտել ցանկացած բան:
1
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
2
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
3
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
4
“You Are Eligible for a Refund of a Loan Overpayment”: IDBank Warns of a New Scam
5
Ucom Is the Strategic Technology Partner of the Non-Artificial CTF 2026 Cybersecurity Competition



