Մեծագույն հաճույքը, որ սերը կարող է պարգևել, առաջին անգամ սիրած էակի ձեռքը բռնելն է. Ստենդալ (ցիտատներ)
LIFE1. Վշտին սփոփանք չենք գտնում, ուղղակի շեղվում ենք դրանից:
2. Կինն իրեն գեղեցիկ է կարծում, երբ լավ է հագնված:
3. Երբ սիրում ես, չես ցանկանում ուրիշ ջուր ըմպել, քան այն, որ գտնում ես սիրելի աղբյուրում: Հավատարմությունն այս դեպքում բնական երևույթ է: Իսկ առանց սիրո ամուսնության մեջ` երկու ամսից էլ պակաս ժամանակում աղբյուրի ջուրը դառնանում է:
4. Կյանք կոչվող այս եսասիրության անապատում յուրաքանչյուրն իրեն համար է:
5. Չափազանց արագ հաջողությունը արագ խլում է սիրո բոլոր գրավչությունները: Խոչընդոտները սիրուն բարձր գին են հաղորդում:
6. Սիրած կնոջ նույնիսկ խստությունը լի է անսահման հմայքով, ինչն այլ կանանց հետ չենք գտնում նույնիսկ ամենաերջանիկ պահերին:
7. Մեծագույն հաճույքը, որ սերը կարող է պարգևել, առաջին անգամ սիրած էակի ձեռքը բռնելն է:
8. Սերը միայն մեկ կանոն ունի` երջանկացնել սիրելիին:
9. Բոլոր կրոնները հիմնված են շատերի վախի և քչերի ճարպկության վրա:
10. Մարդն, ով ցանկանում է վեր լինել մյուսներից, չպետք է ցույց տա, որ նրանցից ոչնչով չի տարբերվում:
11. Սերը մրցույթ է, թե ով մյուսին ավելի շատ ուրախություն կպարգևի:
12. Ոչինչ զրպարտությանն այնքան օգուտ չէ, որքան դրանից փախուստը:
13. Սերը հիասքանչ ծաղիկ է, սակայն խիզախություն է անհրաժեշտ` անդունդի ծայրից այն քաղելու համար:
14. Միայնության մեջ կարելի է ձեռք բերել ամեն ինչ` բացի բնավորությունից:
15. Նկարչի մոտ անձնական շահի նպատակը սպանում է արվեստի ցանկացած ստեղծագործություն:
16. Երաժշտությունը, երբ այն կատարյալ է, սիրտը բերում է նույնպիսի վիճակի, ինչպիսին զգում ես սիրելի մարդու ներկայությունը վայելելիս:
17. Որքան ուժեղ է մարդու բնավորությունը, այնքան նա ավելի քիչ է հակված սիրո մեջ անկայունության:
18. Կնոջ համար լիովին անկեղծ լինելը նույնն է, թե մարդամեջ մտնել` առանց զգեստի:
1
KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBank
2
Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New Customers
3
Justice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya
4
AraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” Award
5
Idram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving Day



