Սաուդյան Արաբիայում տղամարդը կրակել է իր կնոջ ծննդաբերությունն ընդունած բժշկի վրա
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում կալանավորել են մի տղամարդու, որը կրակել է իր կնոջ ծննդաբերությունն ընդունած բժշկի վրա, հայտնում է Gulf News-ը: Երեխայի հայրը պնդում էր, որ ծնունդը կին բժիշկ ընդունի:
Ծննդաբերությունից հետո տղամարդը մտել էր բժիշկ Մուհամմադ Ալ Զաբնի մոտ եւ ասել, որ ուզում է շնորհակալություն հայտնել ծնունդն ընդունելու համար: Նրանք զրուցելիս են եղել հիվանդանոցի այգում, երբ տղամարդը հանել է ատրճանակը եւ կրակել: Դրանից հետո նա դիմել է փախուստի:
Բժշկին շտապ բուժհաստատություն են տարել, իսկ կրակողին ավելի ուշ ձերբակալել են: Բժշկի կյանքին ոչինչ չի սպառնում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



