Air Berlin ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Հավանա
INTERNATIONAL NEWSAir Berlin գերմանական ավիաընկերությունը մայիսի 28-ից կսկսի Դյուսելդորֆից թռիչքներ իրականացնել Հավանա: Այդ մասին հայտնել է Կուբայի զբոսաշրջության նախարարությունը: Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, նոր ծառայությունը «գերազանց հնարավորություններ կընձեռի Մեծ Անթիլյան կղզու եւ գերմանակ ան ազգի միջեւ կապերի հետագա ամրապնդման համար»: Ավիաչվերթների բացումը վկայում է եվրոպական պետության նախապատվությունը հօգուտ Կուբայի՝ որպես տուրիստական ուղղության, նշվում է մամուլի տեղեկագրում:
Ծրագրվում է թռիչքներն իրականացնել շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի եւ շաբաթ օրերին: Նոր չվերթը նախատեսված է շաբաթական ավելի քան 1,4 հազար ուղեւորների փոխադրման համար, իսկ Condor եւ Eurowings գերմանական ընկերությունների ավիաուղիների հետ միասին թույլ կտա այդ թիվը հասցնել 4,7 հազարի:
Կուբայի զբոսաշրջության նախարարության տվյալներով՝ գերմանական շուկան շարունակում է տեղ զբաղեցնել կղզու տուրիստական ինդուստրիայի համար մարդկանց հիմնական մատակարարների եռյակում: 2015 թվականին Կուբա է այցելել ավելի քան 175 հազար մարդ, ինչը 26 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ:
Կուբայի կառավարության պաշտոնական տվյալների համաձայն՝ «անծուխ ինդուստրիան» պետության գանձարան արժութային մուտքերի երկրորդ աղբյուրն է: 2015 թվականին Կուբան ընդունել է 3 մլն 524 հազար 779 օտարերկրյա այցելուների՝ 17 տոկոսով ավելի, քան 2014 թվականին:
Air Berlin-ը Գերմանիայի երկրորդ ավիափոխադրողն է Lufthansa ընկերությունից հետո: Նրա ավիապարկը ներառում է 155 հանրանավ՝ գլխավորապես Airbus եւ Boeing ինքնաթիռների տարբեր մոդելներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



