Օբաման Հիրոսիմայում շփվել Է ատոմային ռմբակոծումներ վերապրած ճապոնացիների հետ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, որը պատմական այցով գտնվում Է Հիրոսիմայի Խաղաղության զբոսայգում, շփվել Է ատոմային ռմբակոծություններ վերապրած տեղի բնակիչների հետ, որոնց Ճապոնիայում անվանում են «հիբակուսյա»:
Նախագահ Օբաման սեղմել Է նրանց ձեռքը եւ մի քանի րոպե թարգմանչի օգնությամբ խոսել տարեց ճապոնացիների հետ: Նրանցից մեկը Միացյալ Նահանգների նախագահի ձեռքերը բաց չԷր թողնում ամբողջ խոսակցության ընթացքում՝ ինչ-որ բան պատմելով Օբամային: Երկրորդը գրկել Էր ԱՄՆ-ի նախագահին եւ երեւում Էր, թե ինչպես են տարեց ճապոնացու դեմքի վրայով հոսում արցունքները:
Բարաք Օբաման դարձել Է ԱՄՆ-ի առաջին նախագահը, որն այցելել Է Հիրոսիմա՝ այն երկու քաղաքներից մեկը, որը Նագասակիի հետ միասին 1945 թվականին տուժեց Միացյալ Նահանգների ատոմային ռմբակոծություններից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



