Ճապոնիայում Takata-ի բարձերով եւս 7 մլն ավտոմեքենա են հետ կանչել
INTERNATIONAL NEWSՃապոնիայի տրանսպորտի նախարարությունը կարգադրություն Է տարածել Takata-ի անվտանգության բարձերով եւս 7 միլիոն ավտոմեքենա հետ կանչելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ճապոնիայի իշխանություններն ավտոարտադրողներին պարտավորեցրել են մինչեւ 2019 թվականի մարտը հետ կանչել նոր խմբաքանակի ավտոմոբիլները: Հետկանչման ենթակա ավտոմեքենաների ընդհանուր թիվն այժմ հասել Է 19,6 միլիոնի:
Ինչպես հետեւում Է նախարարության հայտարարությունից, ամոնիումի նիտրատը, որն օգտագործվում Է բախման դեպքում անվտանգության բարձերը փչող մեխանիզմներում, ջերմաստիճանի տատանման դեպքում կորցնում Է իր հատկությունները: Դրա պատճառով Takata-ի բարձերը հաճախ չեն գործում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



