Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Հոգեբանական թեստ. արդյո՞ք պատրաստ ես ամուսնության

LIFE

Այս հարցը հանգիստ չի տալիս հազարավոր աղջիկների, չէ՞ որ բոլորս էլ երազում ենք հանդիպել մեր երազանքների ասպետին, ամուսնանալ նրա հետ, երկար և երջանիկ ամուսնական կյանք ունենալ: Բայց ի՞նչ անել, եթե չենք կողմնորոշվում՝ ժամանակը եկե՞լ է, թե՞ ոչ, կամ էլ արդյոք այն մարդը, ում հետ ցանկանում ենք ամուսնանալ, մեր իսկական և միակ երկրորդ կե՞սն է: Այս հոգեբանական թեստը Ձեզ կօգնի շատ հարցերի պատասխաններ գտնել և ամենակարևորը հասկանալ, թե Դուք հոգեպես պատրաստ եք արդյոք կատարելու Ձեր կյանքի կարևորագույն ընտրություններից մեկը, թե ոչ: Այսպիսով սկսենք: 

1. Ամուսնությունից հետո արդյոք կսկսեք «վերադաստիարակել» Ձեր ամուսնուն` բաժակն այդպես մի դիր, ամանները պետք չէ կեղտոտել և տնով մեկ թափռտել, կեղտոտ կոշիկներով պետք չէ տնով մեկ քայլել, գորգը նոր եմ լվացել.....
1 Թող թափռտի, ես էլ կթափռտեմ, ի վերջո ընտանեկան երջանկությունը հո մաքրության մե՞ջ չէ: (2)
2 Ես շատ համբերատար եմ և պատրաստ եմ նրա հետևից անընդհատ հավաքել: (4)
3 Իմ փեսացուն շատ մաքրասեր է, ես պարզապես համոզված եմ, որ նմանատիպ խնդիրներ մենք չենք ունենա: (5)
4 Կխոսեմ և կփորձեմ նրա հետ համաձայնության գալ... Չէ՞ որ ես էլ եմ աշխատում և հոգնած տուն վերադառնալով՝ պետք է ստիպված նրա թափռտածները հավաքեմ: (3)
5 Բնականաբար, ես հունից դուրս կգամ և կսկսեմ գոռգռալ: (1)

2. Դուք ամեն անգամ Ձեր ամուսնուն տնից դուրս գալուց զգուշացնում եք, որ գլխարկ հագնի, ի վերջո դրսում ձմեռ է: Բայց նա ամեն անգամ մոռանում է: Ի վերջո, հիվանդանում է, ինչպե՞ս կվարվեք:
1 Կսկսեմ խնամել, կբուժեմ նրան և ամեն անգամ, երբ մոռանա գլխարկ դնել, մեղմ ժպիտով կհիշեցնեմ այս անգամվա մասին: (3)
2 Ես էլ եմ երբեմն մոռանում գլխարկ գնել, ոչ մի սարսափելի բան էլ չկա, ինչպես հիվանդացել է, այնպես էլ կառողջանա: (2)
3 Գլխակ չդնելու պատճառով դժվար թե ամուսինս հիվանդանա, բայց դե նրա հագուկապին բնականաբար կհետևեմ, չէ՞ որ տղամարդիկ երեխաների նման են: (4)
4 Ես նրան ասել էի, չէ՞, որ գլխարկը հագնի, ամեն անգամ կհիշեցնեմ, որ նրան զգուշացրել եմ, և ինձ պետք էր լսել: (1)
5 Իմ փեսացուն միշտ եղանակին համաձայն է հագնվում և դեռ երբեմն էլ ինքն է ինձ դիտողություն անում: (5)

3. Շաբաթ երեկոյան Ձեր չամուսնացած ընկերուհիները հրավիրում են Ձեզ սրճարան, իսկ Ձեր սիրելի ամուսինը պետք է մնա տանը միայնակ, ինչպե՞ս կվարվեք: 
1 Չեմ գնա ընկերուհիներիս հետ, դրա փոխարեն կմտածեմ, թե ուր կարելի է գնալ ամուսնուս հետ միասին: (3)
2 Կհիշեմ, թե ինչպես անցած շաբաթ ամուսինս գնացել էր իր ընկերների հետ, և այդ քայլով կարդարացնեմ իմ գնալը: (2)
3 Ես մեծ հաճույքով էլ կգնամ, առանց այդ էլ ամբողջ շաբաթն ամուսնուս եմ նվիրում, կարող եմ, չէ՞, գոնե մի քանի ժամ ինքս ինձ նվիրել: (1)
4 Իմ փեսացուն ամեն անգամ մի ինչ-որ հետաքրքիր և յուրօրինակ բան է մտածում, այնպես որ ես ինքս չէի ցանկանա գնա ընկերուհիներիս հետ, չէ՞ որ իմ սիրելիի հետ էլ ավելի հաճելի է: (5)
5 Չեմ գնա ընկերուհիներիս հետ, կմնամ տանը, չէ՞ որ իմ ամուսինն ամբողջ շաբաթ չարչարվել է: (4)

4. Ձեր ամուսինը պատրաստվում է գնալ իր ընկերների հետ զվարճանալու, իսկ Դուք շատ լավ գիտեք, որ նմանատիպ հանդիպումները միշտ ավարտվում են հարբեցողությամբ: Եվ վերջում Ձեր սիրելիին մի կերպ տուն են հասցնում հենց նույն ընկերները: Ի՞նչ կանեք:
1 Իմ փեսացուն ընդհանրապես չի խմում: (5)
2 Համբերատար կսպասեմ նրա վերադարձին, կհանվացնեմ և կպառկեցնեմ, որ քնի: (4)
3 Կզանգեմ իմ բոլոր ընկերուհիներին, միգուցե իմ բախտն էլ բերի` ես էլ գնամ խմելու: (2)
4 Կսպասեմ, երբ լրջացած կարթնանա, դաստիարակչական, բարոյախրատական զրույց կունենամ նրա հետ: (3)
5 Կրկին աղմուկ կբարձացնեմ, չէ՞ որ նա միշտ հարբած է վերադառնում, ես դա չեմ հանդուրժի: (1)

5. Ամռանն ամուսիններով դուրս եք եկել զբոսնելու, իսկ շուրջբոլորը կիսամերկ կանայք և աղջիկներ են: Հանկարծ նկատում եք, որ նա մեծ հաճույքով ուսումնասիրում է անծանոթ կանանց բարեմասնությունները: Ինչպե՞ս կարձագանքեք:
1 Իմ փեսացուն այդպես չի կարող վարվել, նա չափազանց շատ է ինձ սիրում, ուրիշներին նայել չի կարող: (5)
2 Կսկսեմ ամուսնուս հետ խոսել ինչ-որ շատ հետաքրքիր թեմայի մասին՝ այդպիսով շեղելով նրա ուշադրությունը: (3)
3 Իսկ ես գիտեմ, թե ինչ է կատարվում ամռանը փողոցներում, այնպես որ կհագնեմ կարճ կիսաշրջազգեստս ու իմ բարեմասնությունները ցույց կտամ ոչ միայն ամուսնուս, այլև բոլորին, թող նախանձեն: (2)
4 Կզայրանամ, հունից դուրս կգամ, ամուսնուս և բոլոր տղամարդկանց հասցեին մի քանի «քաղցր» բառ կասեմ: (1)
5 Նա միայն նայում է, ուրիշ ոչինչ: Իսկ ես ամուսնացած կին եմ և ինձ հարկի չէ նման վիճակում տնից դուրս գալ: (4)

6. Դուք ունեցել եք Ձեր առաջնեկին, և վերջապես եկել է այդքան սպասելի օրը, երբ Դուք պետք է դուրս գրվեք հիվանդանոցից: Ձեր հետ ծննդաբերած կանանց ամուսիններն առավոտ կանուխ եկել են և իրենց սիրելիներին տարել տուն: Իսկ Ձեր ամուսինը չկա ու չկա: Միայն երեկոյան ժամը 18:00-ին նա ժամանում է: Ի՞նչ կանեք:
1 Իսկական խառնաշփոթ կսարքեմ հիվանդանոցում: Բոլոր կանանց մինչև կեսօր տարել են, իսկ ես հիմարի նման նստած նրան եմ սպասում: Խոստանում եմ, նա դա հեշտ չի մարսի, դեռ պատասխան է տալու, սրիկա: (1)
2 Այդ ժամանակ կլռեմ, սակայն ամեն հարմար առիթ կօգտագործեմ նույն բանն իր գլխին անելու համար: Օրինակ՝ ամուսնուս համար շատ կարևոր ֆուտբոլային խաղից առաջ կգնամ հարևանուհու տուն՝ մի բաժակ շաքարավազի հետևից՝ նրան թողնելով փոքրիկի հետ մենակ և կվերադառնամ մոտ հինգ ժամ անց: (2)
3 Ամուսնուցս կճշտեմ ուշացման պատճառը, և եթե ինչ-որ կարևոր բան պատահած լինի, կզանգեմ մայրիկիս, որ գա և ինձ դուրս գրի հիվանդանոցից: (3)
4 Այդպիսի բան պարզապես հնարավոր չէ, իմ սիրելին նույնիսկ ժամադրության չի ուշանում, ուր մնաց մեր համար այդքան կարևոր օրը նա մոռանա կամ ուշանա, դա անհնար է: (5)
5 Կսպասեմ ամուսնուս, որքան որ պետք է, չէ՞ որ նա գործեր ունի, մեկ է, ինչ էլ լինի, վաղ թե ուշ նա կգա իմ և մեր փոքրիկի ետևից, իսկ երբ տեսնեմ, որ նա շատ է ուշանում, կզանգահարեմ և նրբանկատորեն կակնարկեմ, որ բոլորին արդեն հիվանդանոցից տարել են, միայն ես եմ մնացել: (4)

7. Ձեր ամուսինը գնացել է Ձեր ընկերուհու տուն, որպեսզի նրան օգնի կահույքը դասավորել, բայց նա շատ շատ է ուշանում....
1 Ինչ-որ առիթ կհորինեմ ամուսնուս ընկերոջ տուն գնալու և այնտեղ երկար, շատ երկար ժամանակ մնալու համար: (2)
2 Նախ ընկերուհուս կզանգեմ, հետո ամուսնուս, երկուսին էլ մի լավ կհարցաքննեմ: Չեմ հասկանում, ես նրան ուղակել եմ, որ կահույք տեղափոխի՞, թե՞ ընկերուհուս հետ սիլի-բիլի անի: Ավելի լավ կլինի, եթե նրանց անսպասելի այցելեմ: (1)
3 Երևի կահույք տեղափոխելը շատ դժվար է, կգնամ նրանց օգնության, ինչով հնարավոր է կօգնեմ կամ էլ տանը կմնամ և կդադարեմ անհանգստանալ: (4)
4 Կանհանգստանամ, բնականաբար, բայց չեմ խանդի` ամուսնուն վստահել է պետք: Երևի կզանգահարեմ ընկերուհուս ճշտելու համար, թե արդյոք ամեն ինչ նորմա՞լ է: (3)
5 Իմ ընտրյալն ինձ երբեք չի դավաճանի, ես էլ նրան չեմ ուղարկի ընկերուհուս տուն՝ կահույքը տեղափոխելու, դրա համար հատուկ ծառայություններ կան: (5)

8. Ձեր փոքրիկը հիվանդացել է, բժիշկներն ասում են, որ նրան անհապաղ պետք է տեղափոխել հիվանդանոց և պառկեցնել: Երկուսիցդ ո՞վ կմնա հիվանդանոցում փոքրիկի հետ:
1 Դե պարզից էլ պարզ է, որ ես պետք է մնամ, բայց ես այնքան չեմ սիրում հիվանդանոցները, նամանավանդ փոքրիկ երեխաների հետ, ովքեր անընդհատ լացում են: Փոքրիկի առողջանալուց հետո ես արձակուրդ կվերցնեմ և կմեկնեմ հանգստանալու, թող ամուսինս էլ նրան խնամի: (2)
2 Երեխան պարզապես չէր կարող իմ պատճառով հիվանդանալ: Ես նրան միշտ եղանակին համապատասխան եմ հագցնում, ճիշտ ժամանակին կերակրում: Պարզից էլ պարզ է, որ մեր փոքրիկը ամուսնուս պատճառով է հիվանդացել, թող նա էլ պատասխանատվություն կրի և երեխայի հետ միասին մնա հիվանդանոցում: (1)
3 Հիվանդանոց կգնամ ես, բայց ամուսնուս կհասկացնեմ, որ նա պետք է մեր մասին հոգ տանի` ուտելիք բերի և մշտապես այցելի մեզ: (3)
4 Բնականաբար, կգնամ ես, այստեղ քննարկման հարց էլ չի կարող լինել: Ամուսինս պետք է աշխատի, կարիերա ստեղծի, իսկ երեխաների հետ կապված բոլոր խնդիրները ես ինքս կլուծեմ, դա իմ պարտականությունն է: (4)
5 Տանել չեմ կարողանում հիվանդանոցները, խնամակալ կվարձենք: (5)

9. Հանկարծ զանգահարում է Ձեր ամուսնու մայրը և խնդրում, որ գնաք իրեն օգնելու, բայց մինչ նրա զանգը Դուք ամուսիններով արդեն պլանավորել էիք, թե ինչպես եք անցկացնելու Ձեր օրը: Ինչպե՞ս կվարվեք:
1 Փեսացուիս մայրն ամուսին ունի, թող նա էլ իր կնոջ մասին հոգ տանի: (5)
2 Ընտանեկան որոշումները և գործերն ամեն ամեն ինչից վեր են: Եթե ես և նա պլաններ ունենք, ապա դրանք չպետք է հետաձգենք ոչ մի դեպքում, դա հնարավոր չէ: (1)
3 Այստեղ հարց չի կարող լինել, ես և ամուսինս միասին կգնանք սկեսրոջս օգնելու: (4)
4 Բնականաբար, ամուսնուս բաց կթողնեմ, որ գնա, իսկ ես կմնամ տնային գործերն անելու: (3)
5 Դե եթե շատ է ուզում, թող գնա, բայց ես իմ պլանները չեմ պատրաստվում փոխել: (2)

Պատասխաններ

 
(0-11 Միավոր)
Կյանքն ինչ-որ մեկի հետ կապելը՝ ամուսնանալը, բավական լրջություն և պատասխանատվություն է պահանջում: Միանշանակ, Ձեզ համար դեռ շատ վաղ է ամուսնանալը, քանի որ ամուսնության ընթացքում վեճերը և կռիվները Ձեզնից անպակաս կլինեն: Ամուսնությունը յուօրինակ փոխհամաձայնություն է երկու անձանց միջև, իսկ փոխհամաձայնությունն առանց հարգանքի և փոխզիջումների պարզապես անհնարին է: Սովորեք ավելի հանդուրժող, ավելի ճկուն լինել: Ի վերջո, խնդիրներն ավելի դյուրին է լուծել փոխզիջման օգնությամբ, քան գոռգռոցների:
(12-19 Միավոր)
Ձեր ամուսնական կյանքը բավականին հետաքրքիր և ադրենալինով լի կլինի: Սակայն պետք չէ մոռանալ, որ հայ իրականության մեջ դժվար է գտնել այնպիսի կողակցի, ով Ձեր բոլոր չարաճճիությունները կհանդուրժի կամ դրանց պարզապես հումորով կվերաբերվի: Ամուսնական կյանքին պետք է մի փոքր ավելի լուրջ և պատասխանատվությամբ մոտենալ: Չէ՞ որ ինչպես տատիկներն են ասում՝ հո խաղ ու պար չի՞:
(20-28 Միավոր)
Դուք հասուն և խելամիտ եք, գիտեք, թե ինչ եք ուզում և հաստատուն քայլերով գնում եք դեպի Ձեր նպատակները: Իսկական, իդեալական կին, ով կարող է երջանկացնել իր կողքի տղամարդուն: Դուք շատ լավ գիտակցում եք, որ ամուսնությունը մեղրի պես քաղցր չի կարող լինել և պատրաստ եք դիմակայելու ամուսնության ընթացքում ի հայտ եկող խնդիրներին: Շատ տղամարդիկ կերազեին Ձեզ նման կողակից իրենց կողքին տեսնել, շնորհավորում եմ:
(29- 37 Միավոր)
Միանշանակ կարելի է ասել, որ Ձեր կողակիցը երջանիկ մարդ է: Ձեր ամուսինն իր ամուսնական կյանքից իսկապես շատ գոհ կլինի, իսկ Դուք.... Դուք հանդուրժող եք, համբերատար, ներողամիտ, Դուք պատրաստ եք անել ամեն ինչ, որ Ձեր կողակիցը երջանիկ լինի: Երբեմն-երբեմն մտածեք նաև Ձեր մասին, արդյո՞ք Դուք երջանիկ եք, արդյո՞ք Դուք սա էիք ուզում Ձեր ամուսնական կյանքից: Դուք ապրում եք Ձեր ամուսնու և երեխաների համար՝ մոռանալով Ձեր սեփական ես-ը:
(38- 54 Միավոր)
Բավական է Ձեր շրջապատող աշխարհին նայեք վարդագույն ակնոցներով, ինչպես ասում են՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Ձեր կողակցին իդեալականացնելով՝ Դուք ինքներդ Ձեզ եք վնասում: Չկան անթերի և իդեալական մարդիկ: Ամուսնությունից հետո Ձեզ համար շատ դժվար կլինի, նույնիսկ ամուսնությունը կարող է ավարտվել ամուսնալուծությամբ, որովհետև ինչպես Ձեր երկրորդ կեսից, այնպես էլ Ձեր ամուսնությունից դուք սպասում եք ավելին, քան կարող եք ստանալ, փորձեք ամեն ինչին իրենց իրական գնահատականները տալ: Այդպես Ձեր կյանքում հիասթափություններն էլ ավելի քիչ կլինեն:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation