Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Ձմռան համար ելակի մթերման թոփ 6 տարբերակ

LIFE

1. Ելակի մուրաբա

Բաղադրիչները՝

• 1կգ ելակ
• 1 կգ շաքարավազ

Պատրաստման եղանակը`

Ելակը մաքրեք, լվացեք ու վրան լցրեք շաքարավազ: Զգուշությամբ այն պարբերաբար խառնեք: Այդ ընթացքում շաքարավաձը լուծվում է ու հատապտուղները ներծծում են այդ օշարակը:
Հատապտուղներով կաթսան դրեք կրակի վրա , հասցրեք եռման ջերմաստիճանի ու եփեք միայն 5 րոպե: Այնուհետև թողեք հատապտուղները սառչեն: Նման կերպ շարունակեք եփել  3 անգամ: Վերջին անգամ եփելուց հետո թողեք մուրաբան սառչի 15 րոպե, որից հետո այն լցրեք մաքուր, ցանկալի է տաք բանկանների մեջ:

2. Սառեցված ելակ

Բաղադրիչները՝
• 1 կգ հատապտուղ
• Շաքարավազ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը՝

Ելակը լվացեք, առանձնացրեք  պոչերը, հարիչով պատրաստեք ելակի խյուս, ավելացրեք շաքարավազ ու նորից հարեք այնքան, մինչև որ ստացվի համասեռ զանգված:
Լցրեք այդ խյուսը փոքր ամանների մեջ և դրեք սառցախցիկում որպեսզի սառչի:

Ձմռանը շատ հարմարավետ է նման տեսքով պատրաստված ելակի օգտագործումը, քանի որ նրանում առկա շաքարավազը կանխում է ելակի  չափից շատ սառչելն ու հատապտուղը մնում է բավականին փափուկ:Սառցախցիկից հանելուց անմիջապես հետո այն կարող եք օգտագրծել:
Նման կերպ կարող եք սառեցնել ցանկացած տեսակի հատապտուղ ու միրգ: Շաքարավազ կարող եք առհասարակ չավելացնել, կամ ավելացնել շատ քիչ:

3. Ելակի կոմպոտ

Ելակի կոմպոտը բավականին հեշտ է պատրաստվում և ձմռանը պահպանում է իր հաճելի գույնն ու բույրը:

Բաղադրիչները՝

• հատապտուղ
• շաքարավազ՝ 1 բաժակ շաքարավազը 1 լիտր ջրի  համար
• ջուր

Պատրաստման եղանակը

Մաքրեք ու լվացեք հատապտուղները, հեռացրեք վնասված ելակները: Մաքուր հատապտուղները լցրեք լվացած, ստերիլիզացված  բանկաների մեջ: Ելակը լցրեք բանկայի ¼ չափով կամ մի փոքր ավելի շատ:

Պատրաստեք շաքարավազով օշարակ: Կաթսայի մեջ լցրեք ջուր, հասցրեք այն եռման ջերմաստիճանի, ապա ավելացրեք շաքարավազը: Խառնեք  այնքան, մինչև որ շաքարավազը հալչի ու օշարակը սկսի եռալ:

Երեք լիտրանոց բանկայի մեջ լցրեք մի քիչ օշարակ, որպեսզի այն չպայթի, պտտեք այն որպեսզի տաք օշարակը տաքացնի բանկայի պատերը, որից հետո լցրեք մնացած օշարակը:
Լցված բանկայի վրա դրեք  թիթեղյա կափարիչ,  և ստերիլիզացրեք այն մարմանդ կրակի վրա 10 րոպե: Այդ ամենից հետո նոր միայն  կափարիչը համապատասխան սարքով փակեք, բանկաները շրջեք, փաթաթեք  կտորով ու թողեք այդպես ամբողջ գիշեր:

4. Ելակի  ջեմ

Բաղադրիչները`

Շաքարավազի քանակությունը պետք է ելակի քանակությունից մի փոքր քիչ լինի:
Եփեք ջեմը այնքան, որ այն դառնա ցանկալի պնդությամբ զանգված, այդ պատճառով հստակ ժամանակահատված չի նշվում, դա կարող է լինել   30 րոպեից  2 ժամ:

Պատրաստման եղանակը՝

Ելակը մանրակրկիտ լվացեք, առանձնացրեք պոչերը և ելակը լցրեք հարիչի մեջ: Հարիչով  հատապտուղները վերածեք խյուսի, ավելացրեք շաքարավազն ու  խառնեք: Մարմանդ կրակի վրա այդ խյուսը եփեք այնքան, որ այն դառնա ձեզ համար  ցանկալի խտության ու գույնի ջեմ:

5. Ձմռան համար ելակով դոնդող

Ելակի դոնդողը  ձմռանը ամենահամեղ աղանդերներից մեկն է: Այդ քաղցր, բուրումնավետ  աղանդերը կարող եք ավելացնել ինչպես սերուցքի, պաղպաղակի , կաթնաշոռի վրա, այնպես էլ համտեսել բուլկու  կամ մատուցել սիրելի  բլիթների հետ:

Դոնդողի  կայունությունը թույլ չի տալիս նրան  թուլանալ, որով էլ և այն տարբերվում է ելակի մուրաբայից:

Դոնդողի պատրաստման համար հարկավոր է ՝

• 1 կգ ելակ
• 1,5 կգ շաքարավազ
• 1,5 թ/գ կիտրոնաթթու

Պատրաստման եղանակը՝

Հատապտուղները մաքրեք, առանձնացրեք պոչերն ու  լվացեք: Լցրեք հատապտուղները կաթսայի մեջ ու վրան ավելացրեք  անհրաժեշտ շաքարավազի  կեսը( 750 գրամ ): Թողեք այդպես որոշ ժամանակ, որպեսզի հատապտուղների հյութը դուրս գա: Երբ ելակի հյութը դուրս կգա, ավելացրեք մնացած շաքարավազը, դրեք այն կրակի վրա ու եփեք այնքան, մինչև որ այն եռա: Եռալուց հետո եփեք ևս 15 րոպե` պարբերաբար խառնելով: Վրան առաջացած փրփուրը հավաքեք:

Պատրաստեք կիտրոնաթթվի լուծույթ: Վերցրեք մի փոքր ջուր ու 1 գդալ շաքարավազ,  պատրաստեք օշարակ, որի մեջ լցրեք կիտրոնաթթուն: Ստացված խառնուրդը լցրեք դոնդողի մեջ, խառնեք ու եփեք ևս 5 րոպե: Այդ ընթացքում շարունակ խառնեք այն փայտե գդալով:

Բանկաները ստերիլիզացրեք, որից հետո այնտեղ լցրեք տաք դոնդողն ու փակեք ստերելիզացված կափարիչներով: Բանկաները շրջեք ու նման դիրքով թողեք մինչև որ  այն սառչի:  Դոնդողը  պահեք սառը ու մութ տեղում:

6. Հում ելակի-ազնվամորու ջեմ

Բաղադրիչները`

• 2 բաժակ մանրացված ելակ
• 2,5 բաժակ մանրացված ազնվամորի
• 1/4 բաժակ կիտրոնի հյութ
• 4,5 բաժակ շաքարավազ
• 1 բաժակ շաքարի օշարակ
• 1 փաթեթ պեկտին

Պատրաստման եղանակը`

Լվացեք հատապտուղները, պոկեք ելակի պոչերը: Հարիչով  առանձին-առանձին մանրացրեք ու այնուհետև իր խառնեք հատապտուղները: Խառնուրդի մեջ ավելացրեք պեկտին ու մի փոքր կիտրոնի հյութ, լավ խառնեք այն, որպեսզի պեկտինը լուծվի խառնուրդի մեջ ու այդպես թողեք 30 րոպե: Այնուհետև  խառնուրդի մեջ լցրեք օշարակը, խառնեք, ավելացրեք շաքարավազն ու նորից խառնեք: Ստացված խառնուրդը լցրեք բանկանների մեջ: Սկզբում խառնուրդը թույլ կթվա, սակայն մեկ օր հետո այն կդառնա ջեմի նման: Հաջորդ օրը այն արդեն կարող եք համտեսել:  Այն հարկավոր է  պահել սառնարանում:

Բարի ախորժակ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League