Անցնող շաբաթվա ընթացքում բանկերի կողմից գնվել է 56.1, վաճառվել` 63.2 միլիոն դոլար
ECONOMICSԱրտարժույթի ներբանկային շուկայում մայիսի 23-27-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 56 միլիոն 139 հազար 316 դոլար 476.79 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 63 միլիոն 247 հազար 443 ԱՄՆ դոլար 478.55 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 5 միլիոն 750 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 477.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5 միլիոն 299 հազար 044 եվրո 532.84 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12 միլիոն 740 հազար 378 եվրո 536.04 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 973 միլիոն 428 հազար 143 ՌԴ ռուբլի 7,19 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 394 միլիոն 811 հազար 644 ՌԴ ռուբլի 7,27 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք եւ վաճառք չի իրականացվել:
Մայիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 43.8 մլրդդրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 76.9 մլն ԱՄՆ դոլար: