Վիգենինն Ալիևի հետ քննարկել է ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր
INTERNATIONAL NEWSԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ում հետ քննարկել են Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր: Վկայակոչելով РИА Новости-ն` այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:
«Հանդիպման ժամանակ խոսք է եղել Ադրբեջանի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի միջև առկա հարաբերությունների մասին, գոհունակություն են հայտնել այդ համագործակցության ներկա իրավիճակի վերաբերյալ: Հանդիպման ժամանակ մտքերի փոխանակում է եղել նաև Ղարաբաղյան հակամարտության ներկա իրավիճակի, վերջին հանդիպման և դրա կարգավորման հեռանկարների մասին»,-ասված է եղել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Մայիսի 23-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերովհատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին: Հանդիպման սկզբում ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկներկայացուցիչը նախ շնորհավորել է ՀՀ Նախագահին՝ Վիեննայում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբկատարված կարևոր քայլի կապակցությամբ: Քրիստիան Վիգենինը նշել է, որ տևական խաղաղության հասնելու համար դեռևսանհրաժեշտ է շատ ջանքեր գործադրել` նշելով, որ ԵԱՀԿ ԽՎ-ն իր դերակատարությունը տեսնում է խաղաղության հաստատմանուղղությամբ գործադվող ջանքերին օժանդակելու մեջ: «Վերահաստատում եմ, որ ԵԱՀԿ ԽՎ-ի համար ԼՂ հակամարտությունըխաղաղ ճանապարհով լուծելուց բացի, այլ տարբերակ գոյություն չունի, և ԵԱՀԿ ԽՎ-ն ամբողջությամբ սատարում է ԵԱՀԿ Մինսկիխմբի համանախագահների գործունեությանը»,-շեշտել է Քրիստիան Վիգենինը:



