Հզոր թայֆունի հետեւանքով Թայվանում ավելի քան 1,8 մլն ընտանիք մնացել է առանց էլեկտրականության
SOCIETYԹայվանում խաղաղօվկիանոսյան «Սոուդելոր» թայֆունի հետեւանքով նախնական տվյալներով, զոհվել է 4 մարդ, հաղորդում է Focus Taiwan-ը:
Պարբերականի փոխանցմամբ, եւս 27 մարդ վիրավորվել է, աղետն առանց էլեկտրականության է թողել 1,87 մլն ընտանիքների:
Թայվանի քաղաքների ու ավանների մեծ մասում այսօր փակ են դպրոցներն ու գրասենյակները: Տեղի իշխանությունների տվյալներով, օդանավակայաններում չեղյալ են համարվել տասնյակ չվերթներ, խախտվել են նավերի ու գնացքների երթեւեկության գրաֆիկները, հաղորդում է РБК-ն:
Քամու արագությունը կազմում է 173 կմ/ժամ, երբեմն այն հասնում է 209 կմ/ժամի: Նախօրեին Թայվանի եւ Չինաստանի իշխանությունները տարհանել են բնակչությանը վտանգավոր շրջաններից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



