Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ կարող է պատմել մարդու գունային նախասիրությունը իր մասին

LIFE

Մենք բոլորս էլ սիրում ենք տարբեր գույներ։ Հոգեբանները նշում են որ մարդու գունային նախասիրությունը շատ բան կարող է պատմել այդ մարդու մասին։

Եկեք տեսնեք, թե ի՞նչ կպատմի Ձեր մասին, Ձեր սիրած գույնը.

 

Եթե սիրում եք սևը

chto-tsvetovye-predpochteniya-mogut-rasskazat-o-vashem-haraktere_26375afc7208283a1f99c7f7ff789325

Սևը դուր է գալիս խոցելի, ամաչկոտ և զգայուն մարդկանց։ Այդպիսի մարդիկ ունեն շատ լավ ճաշակ։ Նաև սև գույնը բնորոշում է ստեղծագործ, ազատամիտ և ամբիցիոզ մարդկանց։ Այն կարող է նշան լինել, որ մարդն ունեցել է դժվար մանկություն։

Մարդիկ, որոնք գերադասում են սևը՝ աշխատում են դիստանցիա պահել։ Նրանք հանելուկային են, նրանց հեշտ չէ ճանաչել։

Եթե Դուք սիրում եք կապույտը

Կապույտը՝ հարմոնիայի խորհրդանիշն է։ Եթե Դուք ընտրում եք կապույտը, ապա Դուք գնահատում եք կայունությունը և հոգ եք տանում շրջապատի մասին։ Այսպիսի մարդիկ շատ ուշադիր են և կարեկցող։ Նրանց փոքրիկ թերությունն է՝ զգուշությունը և մտածելակերպի ոչ ճկունությունը։ Կապույտի սիրահարները դժվարությամբ են ազատվում կարծրատիպերից։

Կապույտի սիրահարը իմպուլսիվ չէ, նա մտածում է ինչ խոսա։ Նրանք շատ պատասխանատու մարդիկ են, որոնք կառավարում են իրենց էմոցիաները։

Եթե սիրում եք կանաչը

chto-tsvetovye-predpochteniya-mogut-rasskazat-o-vashem-haraktere_eccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf3

Կանաչի սիրահարները հավատարիմ են և շփվող։ Նրանք, ինչպես քամելեոնը արագ հարմարվում են փոփոխվող հանգամանքներին։ Նրանք երբեք չեն անհանգստանում ֆինանսական հարցերով և միշտ պահպանում են հանգստությունը։

Այս մարդիկ շարժվում են տրամաբանությամբ։ Բոլոր գործերը հասցնում են վերջնակետին։ Նրանք սիրում են զգալ իրենց ապահով՝ հատկապես ֆինանսական և սիրային հարցերում։ Ունեն մարդկանց լսելու զարմանալի ունակություն և կարողանում են արժեքավոր խորհուրդներ տալ։

Եթե սիրում եք նարնջագույնը

chto-tsvetovye-predpochteniya-mogut-rasskazat-o-vashem-haraktere_0bd94a5fd14bf38561461c8e4880480c

Նարնջագույնը սիրում են ուրախ, շփվող, վառ և անվախ անհատականությունները։

Նարնջագույնի սիրահարները երբեմն սիրում են ողբերգականացնել, սակայն նրանք միշտ բարեհոգի են։ Սիրում են լինել ուշադրության կենտրոնում։ Նրանց թերությունն այն է, որ նրանք անկանխատեսելի և ոչ հաստատուն են։ Բայց փոխարենը անկեղծ են և կյանքով լեցուն։

Եթե սիրում եք վարդագույնը

chto-tsvetovye-predpochteniya-mogut-rasskazat-o-vashem-haraktere_e4da3b7fbbce2345d7772b0674a318d5

Վարդագույնը՝ սիրո գույնն է։ Այն հաճախ ընտրում են աղջիկները։ Սովորաբար, վարդագույնի սիրահարները՝ լավ ծնողներ են։ Նրանք մեղմ են և ունեն փափուկ բնավորություն։ Նրանց թուլությունը՝ անընդհատ պաշտպանվածության կարիքն է։

Վարդագույնը նաև ասոցացվում է թեթևամտության հետ, սակայն դա վարդագույնի սիրահարներին չի վերաբերում։

Եթե սիրում եք մանուշակագույն

chto-tsvetovye-predpochteniya-mogut-rasskazat-o-vashem-haraktere_1679091c5a880faf6fb5e6087eb1b2dc

Մանուշակագույնի սիրահարները՝ ստեղծագործ մարդիկ են, յուրահատուկ աշխարհայացքով։ Նրանք երբեմն մեծամիտ են և սարկաստիկ։ Հասարակության մեջ նրանց վստահում են՝ չնայած նրան, որ ոչ միշտ են հասկանում։

Մանուշակագույնի սիրահարները ամբիցիոզ են, նրանք չեն պատճենում ուրիշներին։ Իսկ ադ ուրիշները՝ ընդհակառակը, փորձում են նմանվել նրանց։

Եթե սիրում եք շագանակագույնը

chto-tsvetovye-predpochteniya-mogut-rasskazat-o-vashem-haraktere_8f14e45fceea167a5a36dedd4bea2543

Այս գույնի սիրահարները՝ հասարակ են ինչպես 5 կոպեկանոցը, մարդիկ՝ ովքեր դառնում են վստահելի գործընկերներ և ընկերներ։ Նրանք աշխատասեր են, համբերատար և դիմացկուն։ Դպրոցում պատասխանատու են և սովորում են լավ։ Աշխատավայրում դա շարունակվում է։

Որոշ մարդիկ նրանց տաղտկալի են համարում։ Նրանք այն մարդկանցից չեն, որոնց հետ կարելի է հիմարություններ անել։ Բայց փոխարենը, շագանակագույնի սիրահարները ունեն շատ նուրբ հումոր, որը շատ է գնահատվում նրանց ընկերների կողմից։ Նրանք սիրում են կարգ ու կանոն։ Գնահատում են վստահ լինելն ու ապահովությունը։ Առօրյայում չափավոր են և խնայող։

Եթե սիրում եք կարմիրը

chto-tsvetovye-predpochteniya-mogut-rasskazat-o-vashem-haraktere_c9f0f895fb98ab9159f51fd0297e236d

Կարմիրի սիրահարները լի են կյանքով և տանել չեն կարողանում առօրյա հոգսերը։ Նրանք էներգիայով լեցուն և կրքոտ մարդիկ են, ովքեր խելագարվում են արկածների համար։ Սրանք այն մարդիկ են, ովքեր չեն վախենում ի կատար ածել իրենց երազանքները։

Կարմիրի սիրահարները չեն թաքցնում իրենց զգացմունքները և միշտ փորձում են անկեղծ լինել։ Երբեմն նրանք անհամբերատար և ագրեսիվ են։ Բայց փոխարենը նրանց հետ դու չես տխրի։

Եթե սիրում եք սպիտակը

chto-tsvetovye-predpochteniya-mogut-rasskazat-o-vashem-haraktere_45c48cce2e2d7fbdea1afc51c7c6ad26

Մարդիկ, ովքեր ընտրում են սպիտակը՝ առանձնանում են  կազմակերպվածությամբ և պարզությանը ձգտումով։ Նրանցից հրաշալի դիզայներներ են դուրս գալիս։ Սպիտակը՝ մաքրության և երիտասարդության խորհրդանիշն է։

Եթե սպիտակը ընտրում են տարեց մարդիկ՝ ապա դա նշանակում է, որ նրանք շատ են ձգտում կատարելության։

Եթե ընտրում եք մոխրագույնը

chto-tsvetovye-predpochteniya-mogut-rasskazat-o-vashem-haraktere_6512bd43d9caa6e02c990b0a82652dca

Այսպիսի մարդիկ վստահելի են։ Եթե խոսքը գնում է տղամարդու մասին, ապա նրա ետևում՝ ինչպես լեռան ետևում։

Հարաբերություններում՝ մոխրագույնի սիրահարները հաճախ երկրորդական դեր են կատարում։ Ենթարկվում են շրջապատի ազդեցությանը։ Միշտ ձգտում են իրենց հոգում և հարաբերություններում պահպանել խաղաղությունը։

Ինչ-որ մեկը կասի, որ մոխրագույնի սիրահարը անտարբեր և ոչ էմոցիոնալ մարդ է, սակայն դա ամենևին այդպես չէ։ Ուղղակի նա սիրում է կոմպրոմիսներ և տանել չի կարողանում վեճերը։ Մոխրագույնը անկախության խորհրդանիշն է։

Եթե սիրում եք դեղինը

chto-tsvetovye-predpochteniya-mogut-rasskazat-o-vashem-haraktere_d3d9446802a44259755d38e6d163e820

Այսպիսի մարդիկ լավատես են և էներգիայով լեցուն։ Այդ պատճառով, այս գույնի սիրահարները ի ծնե ղեկավարներ են և գործարարներ։ Նրանք շատ են սիրում ինտելեկտուալ զբաղմունքները՝ շաշկի, շախմատ, խաչբառեր և այլն։

Միշտ թաքցնում են իրենց էմոցիաները և երբեք չեն պատմի իրենց անհանգստացնող պրոբլեմների մասին։ Ունեն հրաշալի հումորի զգացում։ Անողոք պերֆեկցիոնիստներ են։

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League