Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ Ֆրանսիայում. Կայծ Մինասյան.«Ժամանակ»
POLITICS«Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը երեկ «Ժամանակին» տեղեկացրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ Ֆրանսիայում։ «Բայց մինչ այդ կան որոշ հարցեր, որոնք պետք է ճշտվեն, օրինակ՝ ո՞վ պետք է գլխավորի այդ հանդիպումը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն կամ եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզի՞րը, թե՞ նախագահ Ֆրանսուա Օլանդը», - ասաց Կ. Մինասյանը՝ հավելելով. «Հստակ չէ նաև, թե արդյոք համանախագահող մյուս երկրների ԱԳ նախարարները՝ Լավրովը և Քերին, ներկա կգտնվե՞ն հանդիպմանը, թե՞ ոչ։ Եթե Վիեննայի հանդիպման շարունակության մեջ ենք, դա նույնպես կարևոր է»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



