Իտալիայի ափերի մոտ նավի խորտակման հետեւանքով 45 միգրանտ է մահացել
SOCIETYԻտալիայի ռազմածովային ուժերը ջրից 45 միգրանտի մարմին են դուրս բերել, որոնք եղել են նախօրեին խորտակված նավի վրա: Եվս 135 մարդու հաջողվել է փրկել, հաղորդում են այդ երկրի իշխանությունները:
Մնացածի որոնողական աշխատանքները շարունակվում են: Ենթադրաբար, նավում եղել է մոտ 350 մարդ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իտալիայի առափնյա ծառայության տվյալներով, շաբաթվա սկզբից Միջերկրական ծովում փրկվել են մոտ 14 հազար միգրանտներ, որոնք փորձել են Լիբիայից հասնել Իտալիա:
Նշենք, որ 2016-ի սկզբից Միջերկրական ծովով եվրոպական երկրներ են հասել մոտ 190 հազար միգրանտ ու փախստական:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



