Դուք ինձ փոքր երկիր եք տվել, ես էլ փոքր արձան եմ պատրաստել. Երվանդ Քոչար
BLOGՄովսես Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սասունցի Դավթին նվիրված արձան ունենալու որոշումը կայացվել է «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյակի տոնակատարության ընթացքում՝ 1939-ին: Մակետների ցուցադրության ընթացքում ընտրվեց Երվանդ Քոչարի հեղինակած ձիարձանը: Քանդակագործը արձան պատրաստելու հանձնարարություն ստանալու կապակցությամբ կատակեց. «Մենք ունեինք տասը դար ժամանակ, իսկ ինձ հանձնարարեցին կերտել արձանը, երբ հոբելյանին մնացել էր մեկուկես ամիս»:
Ասում են, 1959-ին, արձանի բացման ժամանակ, Քոչարին ակնարկել են, թե ձիարձանը փոքր է, ինչին նա պատասխանել է, թե «Դուք ինձ փոքր երկիր եք տվել, ես էլ փոքր արձան եմ պատրաստել»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



