Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


7 նախանշաններ, որոնք կօգնեն բացահայտել ստախոսին

LIFE

Blognews.am-ը գրում է.

FBI-ի նախկին գործակալ Ջեյսոն Հանսոնն իր՝«Պաշտպանիր քեզ հատուկ ծառայությունների մեթդներով» գրքում ներկայացնում է, թե ինչ հնարքներ կարելի է կիրառել առօրյա կյանքում ստախոսներին բացահայտելու համար։ Այս միջոցներն իսկապես կարող են օգնել ջրի երես հանել ճշմարտությունը, եթե կարողանաք ճիշտ օգտագործել դրանք։

Նախքան անցնելը ստախոսին բացահյտելու գործին, ինքներդ ձեզ համար որոշարկեք այն սահմանագիծը, որը մարդու համար նորմալ իրավիճակ է համարվում։ Ենթադրենք՝ դուք կասկածում եք, որ ինչ-որ մի կին խազել է ձեր մեքենան։ Հարցնում եք նրան այդ մասին, իսկ նա սկսում է ստախոսին հատուկ պահվածք դրսևորել. օրինակ՝ կեղծավոր ու չափից ավելի զայրույթ։ Ու դուք կենթադրեք, որ հաստատ նա է արել։ Բայց միանգամայն հնարավոր է, որ այդ կինը նյարդային ու զգայուն է և նման պահվածքը սովորական է նրա դեպքում:


Պետք է հասկանալ, թե ինչ վարք է դրսևորում տվյալ մարդը հանգիստ իրավիճակում, հետո նոր միայն կիրառել այս մեթոդները


1. Ոչ ուղղակի պատասխան

Ստի առաջին նախանշանը ուղիղ պատասխանից խուսափելն է։ Ենթադրենք՝ հարցնում եք. «Դու՞ ես գողացել գրասենյակի համակարգիչը», ու ստանում եք պատասխան. «Ո՞նց կարող էիր ինձ կասկածել, ես նոր եմ դուրս գրվել հիվանդանոցից, նույնիսկ դրամապանակս չեմ կարող բարձրացնել, ուր մնաց թե համակարգիչը։
Նաև ստախոսը կարող է սկսել պատմել, որ ինքը կուրսի ավագն է եղել, աշխարհի ամենաբարեխիղճ մարդն է կամ որ թաղայինն իր մոտ ընկերն է։
Ազնիվ մարդը չի թվարկի բոլոր պատճառները՝ ըստ որոնց իրեն պետք է հավատալ, այլ ուղղակի կպատասխանի հարցին։

2. Կրոն

Կլինեն մարդիկ, ովքեր կբռնվեն ստի վրա ու կփորձեն արդարանալ կրոնի միջոցով։ Օրինակ, եթե պոտենցիալ գողը սկսում է վրդովվել ու ասել, թե ոնց կարող էիք կասկածել, որ ինքը կարող է գողություն անել, չէ որ ինքը մորմոն է, իսկ մորմոնները չեն կեղտոտում ձեռքերը գողություն անելով, հավանաբար նա երկակի ստանդարտներով ապրող մորմոն է։ 

3. Ոտքերը

Շատերը համոզված են, որ ստախոսին կարելի է ճանաչել՝ նայելով նրա դեմքին։ Բայց ավելի շատ ինֆորմացիա տալիս են մարդու ոտքերը, քան դեմքը։ Հավանաբար ձեզ հետ էլ պատահած կլինի երբ մարդու կողքին նստած նրան պորովոկացիոն հարց եք տվել, իսկ նա պատասխանելու փոխարեն սկսել է ջղաձգվել ու շարժել ոտքերը։ Բայց նաև չմոռանաք, որ կարող են լինել մարդիկ, որոնց համար նման պահվածքը կարող նորմա համարվել։ 
Ընդհանրապես, ոտքերը մեզ հաճախ են մատոնում։ Նրանից, թե որ կողմ են ուղղված կոշիկները կարելի է հասկանալ, թե ուր է ուզում գնալ այդ մարդը։ Եթե խոսում եք մարդու հետ, իսկ նրա ոտքերն ուղղված են դեպի դուռըապա շատ հավանական է, որ նա ուզում է հեռանալ։ 
Մաքսակետերի աշխատողներին նույնպես սովորեցնում են ուշադիր լինել մարդկանց ոտքերին։ Եթե ոտքերը ուղղված են դեպի աշխատողը, ուրեմն ավելի հավանական է, որ այդ մարդը թաքցնելու բան չունի, իսկ դեպի դուռն ուղղված լինելու դեպքում պետք է ավելի ուշադիր ստուգել։ 

4. Անշարժացում

Ջեյսոնը գրքում մի ծիծաղելի դեպք է ներկայացնում, որը իրականությունից այդքան էլ հեռու չէ։ Մի անգամ, երբ նա ինքնաթիռով թռչելիս է եղել, ուղևորներից մեկը գազ է բաց թողել։ Բոլորը սկսել են որոնել, թե ով է այդ անկարգը ու միայն մեկն է քարցած նստել տեղում։ Ջեյսոնը միանգամից գլխի է ընկել, որ դա հենց նա է։
Ստախոսները հաճախ են իրենց վախեցած կրիայի նման պայում. գլուխները քաշում են պատյանի մեջ ու չեն շարժվում։

5. Չափից ավելի ազնիվ հայացք

Շատերը կարծում են, որ եթե մարդը նայում է ներքև, ուրեմն խաբում է։ Դա այդպես չէ։ Մարդուն ներքև նայելու բազմաթիվ պատճառներ կարող է ունենալ. օրինակ՝ ամաչելը։
Պատկերացրեք, որ ձեզ կանչում է ձեր վերադասը ու հարցնում, թե ուր են կորել հաշվետվությունները։ Իսկ դուք իսկապես չգիտեք, թե ուր են ու ձեր հայացքը հառում եք ներքև։ Իրավիճակն այնպիսին է, որ դա նորմալ ռեակցիա է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ձեզ «հարցաքննողը» ձեր վերադասն է։ 
Եվ բոլորովին հակառակը կարող է լինել. ստախոսին կարող է մատնել չափից ավելի ազնիվ ու անկեղծ հայացքը։ Եթե դիմացինը համառորեն, չափազանց ազնիվ հայացքով նայում է ուղիղ ձեր աչքերի մեջ, դա կարող է նշանակել, որ նա ստում է։

6. Հիպերռեակցիա

Շատ ստախոսներ իրենց հասցեին հնչող մեղադրանքներին չափից ավելի էմոցիանալ են արձագանքում։ Հիպերռեակցիայի նպատակն այն է, որ ստիպի ձեզ մեղավոր զգալ ձեր կասկածների համար։
Օրինակ՝ մի կին սկսում է կասկածել, որ ամուսինն իրեն դավաճանում է։ Նա ուղիղ խոսքով հարցնում է այդ մասին ամուսնուց։ Իսկ վերջինս զայրանում է ու միանգամից պայթում։ Նա այնքան զայրացած է լինում, որ րոպեներ շարունակ անընդհատ խոսում է ու բղավում, թե ոնց կարող էր կինն այդպիսի բան մտածել։ Օրեր անց պարզվում է, որ կին ը ճիշտ էր։ 

7. Ոճիր և պատիժ

Այսպիսի դեպք է եղել. Ռեստորանի դրամարկղից գողացել են 1000 դոլար գումար։ Պարզելու համար, թե ով է գողացել, աշխատակիցներին հարցաթերթիկ են բաժանել։ Դրանում հարց է եղել. «Ի՞նչ պատժի է արժանի գումարը գողացողը»։ Բոլորո աշխատողները պատասխանել էին. «Հեռացնել աշխատանքից»։ Ու միայն մեկն է պատասխանել. «Մարդիկ երբեմն սխալվում են։ Այդ մարդուն պետք է խստորեն նախազգուշացնել, որ նման բան այլևս չկրկնվի։ Որպես կանոն, մեղավորները համարում են, որ պատիժը պետք է մեղմ լինի։

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League