24-ամյա աղջիկը պոլիկլինիկայում կանանց պայուսակներից գողություն էր կատարել
SOCIETYՈստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Նուբարաշենի բաժանմունք են հրավիրել 24-ամյա Մարիամ Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունիցNEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա մայիսի 26-ին Երեւանի պոլիկլինիկաներից մեկում 46-ամյա Մարգարիտ Կ.-ի պայուսակից գողացել է 2.000 դրամ, 24-ամյա Սիրունիկ Ա.-ի պայուսակից` 21.000 դրամ, իսկ 55-ամյա Մարինե Բ.-ի պայուսակից՝ դրամապանակը, որի մեջ եղել էր բանկային եւ բոնուս քարտեր` պատճառելով 7.000 դրամի վնաս:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



