Սիրիական Ռաքքա քաղաքի անցակետում ԻՊ-ի 3 մահապարտ պայթեցրել են իրենց
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները 3 մահապարտների են օգտագործել, որպեսզի կանգնեցնեն քրդական բանակի առաջխաղացումը Ռաքքայում, որը համարվում է ԻՊ-ի մայրաքաղաքը։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն` վկայակոչելով Քուրդիստանի Հայրենասիրական միության մամլո կենտրոնը, քրդական անցակետերում տեղի ունեցած պայթյունների հետևանքով 3 քուրդ աշխարհազորային է զոհվել, ևս 18-ը վիրավորվել են:
«3 գրոհային պայթեցրել են իրենք իրենց Շադդադի գյուղի շրջանում գտնվող քրդական անցակետերի մոտակայքում», - ասվում է մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ:
Այս շրջանում «Սիրիայի ժողովրդական ուժեր» խմբավորումը, որոնց կազմում ընդգրկված են քրդական ջոկատները, միջազգային կոալիցիայի աջակցությամբ` գրոհ են սկսել Ռաքքա քաղաքում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



