Ադրբեջանական բանակն առաջնային գծի հարավային ուղղությամբ ականանետ է կիրառել
SOCIETYՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 28-ի լույս 29-ի գիշերը օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարութ յան մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական բանակը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնում մարտական դիրքերի հուսալի պահպանություն»:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



