Բրիտանացի ավելի քան 600 տնտեսագետներ դեմ են ԵՄ-ից երկրի դուրս գալուն
INTERNATIONAL NEWSԲրիտանացի ավելի քան 600 առաջատար տնտեսագետներ դեմ են հանդես եկել Եվրամիությունից երկրի դուրս գալուն, քանի որ այդ քայլի հետեւանքները բացասաբար կանդրադառնան Մեծ Բրիտանիայի տնտեսության վրա: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Observer-ը:
639 հարցվածների 82%-ը վստահ է, որ ԵՄ-ին անդամակցության դադարեցումը «բացասաբար կազդի բրիտանական ընտանիքների եկամուտների վրա»: Եվս 57%-ը կարծում է, որ Բրյուսելի հետ հարաբերությունների խզումը «կդադարեցնի տնտեսական աճը հաջորդ 5 տարիների ընթացքում եւ 3%-ով կկրճատի ՀՆԱ-ն»:
Մասնագետների գերակշռող մասը՝ 72%-ը, երկարաժամկետ հեռանկարում՝ 10-20 տարվա ընթացքում տնտեսական աճի վրա բացասական հետեւանքներ է կանխատեսում:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության շուրջ հանրաքվեն նախանշված է հունիսի 23-ին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



