Թեքսասում ջրհեղեղի հետեւանքով 4 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSԱմերիկյան Թեքսաս նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղի արդյունքում 4 մարդ է զոհվել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, եւս երկու բնակիչ անհետ կորած է համարվում:
Ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի, երկու մարմին հայտնաբերել են Վաշինգտոն շրջանում, ավտոմայրուղում քշված ավտոմեքենաներում: Ավելի վաղ այս մարդիկ անհետ կորած էին համարվում:
Թրեւիսում էլ մեկ օր շարունակ որոնում են երկու բնակիչների, որոնք կորել են Օսթինի արվարձաններում:
Վերջին երկու օրվա ընթացքում ԱՄՆ-ի կենտրոնական հատվածում հորդառատ անձրեւները հեղեղումներ են առաջացրել: Առավել ծանր է իրադրությունը Թեխասում, որտեղ միայն մեկ շրջանում ավելի քան 400 մմ տեղումներ են գրանցվել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



