Չիկագոյում հրաձգության մի քանի դեպքերի հետեւանքով 3 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSՉիկագոյում հրաձգության մի քանի միջադեպերի հետեւանքով առնվազն 3 մարդ է զոհվել, 12 վիրավոր կա: Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը:
Զոհերի թվում 15-ամյա աղջիկ կա, որը 28-ամյա երիտասարդի հետ մեքենայում է եղել, երբ անհայտ անձը նրանց ուղղությամբ կրակ է բացել: Աղջիկը հիվանդանոցում մահացել է, երիտասարդը չի տուժել:
Եվս մեկ հոգի զոհվել է շենքում միջադեպի հետեւանքով. 23-ամյա երիտասարդը երկու տղամարդկանց միջեւ վիճաբանության ժամանակ գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, մեկ տղամարդու էլ գնդակահարել են Էշբերն շրջանում: 25-ամյա երիտասարդն իր մեքենայում է եղել, երբ զինված անհայտ անձը կրակ է բացել նրա ուղղությամբ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



