Արթուր Ավետիսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն
SPORTՇվեյցարական Բեռն քաղաքում ավարտվեց մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնող Արթուր Ավետիսյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Օղակների վարժության երիտասարդների պայքարում Ավետիսյանը հավաքեց 14,300 միավոր և դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն: Առաջին տեղում էր Գերմանիայի ներկայացուցիչ Նիկ Կլեսսինգը:
Մինչ այս Հայաստանի հավաքականի անդամներից Հարություն Մերդինյանը նժույգթափեր վարժությունում դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Արթուր Դավթյանը (հենացատկ) և Վահագն Դավթյանը (օղակներ) արծաթե մեդալակիրներ:
ՀԱՕԿ մամլո ծառայություն
Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



