Սիրիացի պատգամավորը քրդերին կոչ է արել համագործակցել երկրի և Ռուսաստանի հետ
INTERNATIONAL NEWSՍիրիայում քրդական խմբավորումները չպետք է հույսը դնեն ԱՄՆ-ի աջակցության վրա, ավելի լավ է համագործակցեն սիրիական բանակի և Ռուսաստանի հետ: Այդ մասին Sputnik գործակալությանը տված հարցազրույցում ասել է ազգությամբ քուրդ սիրիացի պատգամավոր Օմար Ուսին:
Քրդական ինքնապաշտպանական խմբավորումները գործում են Սիրիայի հյուսիս-արևելքում: ԱՄՆ-ը աջակցում է նրանց ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:
«Ես հանդես չեմ գալիս ԱՄՆ-ի դեմ ամբողջական բոյկոտի օգտին, սակայն չարժե նրա վրա հույս դնել: Դա պրագմատիկ երկիր է, որին հետաքրքրում է իր շահը, նա անտարբեր է քրդերի, սիրիացիների կամ արաբների հանդեպ»,- ասել է պատգամավորը՝ նշելով, որ քրդական խմբավորումների հրամանատարները պետք է անցնեն տարածաշրջանում ռուս-սիրիական դիմադրության խրամատը, այլապես մեծ գին կվճարեն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



