Քերիի հետ հեռախոսազրույցում Լավրովն ընդգծել է Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը փակելու անհրաժեշտությունը
INTERNATIONAL NEWSՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որի ընթացքում քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն` հեռախոսազրույցում Լավրովն ընդգծել է Սիրիայի և Թուրքիայի միջև սահմանի անհապաղ փակման անհրաժեշտությունը:
«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցն ու այնտեղ գործող ահաբեկչական խմբավորումների ու հրադադարի ռեժիմը խախտող այլ զինված խմբավորումների դեմ համատեղ գործողություններ իրականացնելու ռուսական կողմի առաջարկը: Լավրովը կրկին շեշտը դրել է Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը շուտափույթ փակելու անհրաժեշտության վրա, որտեղից գալիս է ահաբեկիչների հոսքը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



