Իսկո. Հույս ունեմ, որ կմնամ Ռեալում
SPORTՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ փուլի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղի մասին եւ հույս է հայտնել, որ կմնա «արքայական ակումբում»:
«Հպարտ եմ իմ թիմով: «Ռեալը» դժվար մրցաշրջան է անցկացրել եւ արժանացել է այս տիտղոսին: Հուսով եմ, որ կմնամ «Ռեալում»: Եթե թիմը ցանկանա պահել ինձ, ապա ես մեծ ուրախությամբ կշարունակեմ կարիերաս Մադրիդում:
Ցանկանում եմ շարունակել տիտղոսներ նվաճել «Ռեալի» հետ: Մինչեւ վերջ պայքարելը «արքայական ակումբի» ԴՆԹ-ում է:
«Ատլետիկոն» լուրջ մրցակից էր, սակայն մենք կարողացանք հաղթել նրան եւ Չեմպիոնների լիգայի գավաթը բերել «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտ»,- Իսկոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



