Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Աստղագուշակ՝ մայիսի 30-ի համար

LIFE

Խոյ: Աշխատանքային խնդիրներն այնքան էլ բարդ չեն, որքան թվում են, հետևաբար դրանք չարժե սրտին մոտ ընդունել: Ղեկավարության հետ որոշ տարաձայնություններ կծագեն: Այդ ամենի շուրջ փոքր-ինչ կմտահոգվեք, սակայն շուտով կհաջողվի հարթել խնդիրները և վերականգնել հարաբերությունները: Աջակցություն կստանաք այն գործընկերներից, որոնց երբեք ձեզ կողմնակից չեք համարել: Գրում է Hraparak.am-ը: 

Հրաշալի օր է սիրային ժամադրությունների, ընկերական հանդիպումների համար: Նոր ծանոթությունները դրական լիցքեր կպարգևեն: Միայն թե աշխատեք չսիրահարվել, այսօր դրա ժամանակը չէ:

Ցուլ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, թեև օրվա ընթացքում դժվարությունները բացառված չեն, սակայն ընդհանուր առմամբ, այն բարեհաջող կդասավորվի: Նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց աշխատանքի դիմաց կպարգևատրվեն: Հնարավոր է հին պարտքի վերադարձ, ֆինանսական վիճակի բարելավում: Չկորցնեք որևէ նոր բան սովորելու նաև վերապատրասվելու հնարավորությունները:

Մի թուլացեք և թույլ մի տվեք,որ իրադարձություններն իրենց հունով ընթանան: Հաջողության կհասնեք, եթե վճռականություն դրսևորեք և ինքներդ ընտրեք ձեր ուղին: Այսօր ցանկացած վեճից հաղթող դուրս կգաք:

Երկվորյակ: Հնարավոր է բախում ուժեղ մրցակցի հետ: Արդար պայքարում հաղթանակ տանել հեշտ չի լինի: Ստիպված կլինեք որոշ խորամանկությունների դիմել: Այդպիսով ոչ մեկի չեք վնասի, բայց և ցանկալի արդյունքների կհասնեք: Հնարավոր է գլուխ բարձրացնեն որոշ հին խնդիրներ, որոնց մասին արդեն մոռացել էիք: Փորձեք զերծ մնալ վեճերից, դրանք կարող են տհաճ հետևանքներ ունենալ:

Մտերիմները սիրով օգնության ձեռք կմեկնեն, եթե կիսվեք նրանց հետ ձեզ անհանգստացնող խնդիրներով:Փորձեք հնարավորինս անկեղծ լինել, այսօր դա անհրաժեշտ է ընտանիքում և անձնական հարաբերություններում ներդաշնակություն պահպանելու համար:

Խեցգետին: Գործնական տեսանկյունից օրը լավ կդասավորվի, անգամ ամենահամարձակ սպասելիքները կարդարանան: Համոզված եղեք, աստղերն այսօր ձեր կողմից են: Նոր նախագծերը շահեկան կլինեն: Կարող եք քննարկել ձեր կարիերայի հետագա զարգացմանը նաև աշխատավարձի բարրձրացմանը վերաբերող որոշ հարցեր: Շատ Խեցգետիններ եկամուտի նոր աղբյուր կգտնեն:

Օրվա երկրորդ կեսին, առանց որևէ պատճառի, տրամադրությունը կարող է փչանալ: Զգացմունքային դաշտն անկայուն է, հանգստություն պահպանել չի ստացվի: Բացասական միտումների ազդեցությունը կմեծանա:Կվիճեք մտերիմների հետ:

Առյուծ: Լարված օր է սպասվում: Այսօր քչերին կհաջողվի հանգստություն պահպանել: Հաջողության կհասնեն միայն նրանք, ովքեր վաղուց կողմնորոշվել են իրենց ապագա ծրագրերում, հասցրել են ճանաչել ընկերներին և հակառակորդներին, վստահ են իրենց իրավացիության մեջ: Նշանի մյուս ներկայացուցիչներն այսօր լի են կասկածներով, ամեն տեսակ տագնապներով:

Որքան էլ ինքնավստահ լինեք, միևնույն է, իրականում աջակցության կարիք շատ ունեք: Այսօր կարող եք ապավինել այն ընկերներին, ովքեր լավ գիտեն ձեր ուժեղ և թույլ կողմերը: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ժամադրությունների համար:

Կույս: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Օրը լավ կդասավորվի անգամ այն Կույսերի համար, ովքեր հաջողության հասնելու նպատակով ոչինչ չեն ձեռնարկի: Հնարավոր է անսպասելի գումարային շահույթ: Կնքած բոլոր գործարքները շահեկան կլինեն:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ են զարգանում, և դրա համար ստիպված չեք ջանքեր գործադրել: Սիրելին կես խոսքից կհասկանա ձեզ և ամեն կերպ կփորձի ուրախացնել:

Կշեռք: Այսօր կարող են մտահոգել շաբաթվա սկզբին ծագած հարցերը: Իրադարձություններին հնարավորինս հանգիստ վերաբերվեք: Ի վերջո, բոլոր հարցերն էլ լուծումներ կգտնեն: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ: Ավելի հետաքրքիր աշխատանքի անցնելու հնարավորություն կունենաք: Հարմար օր է սեմինարների, կոնֆերանսների, ինչպես նաև այլ միջոցառումների մասնակցելու համար:

Ընտանեկան վեճերից կհաջողվի խուսափել, եթե հրաժարվեք որոշ կարևոր հարցեր քննարկել: Միևնույն է, այսօր չի հաջողվի վերջնական որոշում կայացնել, հետևաբար, անիմաստ խոսակցությունների վրա ժամանակ և նյարդեր ծախսել չարժե: Երեխաներին ուրախացնելու առիթը բաց չեք թողնի:

Կարիճ: Այսօր հնարավոր են նոր բացահայտումներ, հաճելի անակնկալներ: Ձեր երևակայությունը սահմաններ չի ճանաչում և այսօր լիարժեք կդրսևորեք այն: Նոր մտահաղացումներն, ինչպես հարկն է, չեն գնահատվի, սակայն սկսեք ձեր գաղափարները կյանքի կոչել: Ընթացքում կողմնակիցներն անպայման կհետևեն ձեզ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են վեճեր, հիմնականում ֆինանսական հարցերի շուրջ: Ձեր շռայլությունը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել:Թեև սրտի խորքում ընդունում եք ձեր սխալը, սակայն միևնույն է, կհրաժարվեք հետևել մտերիմների խորհուրդներին:

Աղեղնավոր: Նրանք, ովքեր սիրում են դժվարություններ հաղթահարել, այսօր չեն ձանձրանա: Իսկ նրանք, ովքեր նախընտրում են քիչ ջանքեր գործադրել, ապա չնչին հաջողությունների կհասնեն, այն էլ իրենց համար ոչ այնքան կարևոր ոլորտում: Այս մոտեցումը նաև շահեկան է, քանզի կհաջողվի խնայել ուժերը՝ հետագայում սիրելի գործով զբաղվելու համար: Հնարավոր են հաճելի հանդիպումներ: Սիրային ժամադրությունը կարդարացնի ձեր բոլոր սպասելիքները: Կարող եք կարևոր որոշումներ կայացնել: Եթե նոր կյանք սկսելու ցանկություն ունեք, ապա այսօր հրաշալի օր է առաջին քայլն անելու համար:

Այծեղջյուր: Հետաքրքիր իրադարձություններով լի, անմոռանալի օր է սպասվում: Ձեզնից պահանջվում է առավել զգուշավոր լինել մարդկանց հետ շփումներում: Փորձեք հեռու մնալ վատատես, մռայլ մտքերի տեր, բացասական լիցքեր հաղորդող անձանցից,  քանզի նրանց տրամադրությունը կարող է ձեզ փոխանցվել: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր ծայրահեղ ուշադիր կլինեն մտերիմների նկատմամբ, կփորձեն իրականացնել  վերջիններիս ցանկությունները: Սիրելին հավանության կարժանացնի ձեր բոլոր մտահաղացումներն ու կօգնի իրագործել դրանք:

Ջրհոս: Օրվա առաջին կեսին ստիպված կլինեք որոշ խնդիրներ լուծել, սակայն ընթացքում ամեն բան կկարգավորվի: Նշանի շատ ներկայացուցիչներ  մասնագիտական նշանակալի հաջողություններ, լուրջ ձեռքբերումներ կունենան: Կարող եք զբաղվել ինքնագովազդով, հպարտանալ սեփական հաղթանակներով: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կզարգանան, եթե համառությունը մի կողմ դնեք և որոշ զիջումների գնաք: Սիրո անսպասելի խոստովանությունը  ոչ այնքան կուրախացնի, որքան կզարմացնի ձեզ:

Ձկներ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, այն չի անդրադառնա միայն ֆինանսական հարցերի վրա: Խելամիտ կգտնվեք, եթե հետաձգեք խոշոր գնումները, կարևոր գործարքները : Ձեզ մոտ կանխիկ խոշոր գումար ունենալը ցանկալի չէ: Աշխատանքում հաջողությունների կհասնեն նրանք , ովքեր նախապես ձեռք կբերեն համախոհներ և ստիպված չեն լինի միայնակ գործել: Բարեհաջող օր է հարազատների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների մասնակցելու, բնության գրկում հանգիստ կազմակերպելու համար: Ուրախանալու շատ առիթներ կունենաք, կբարձրացնեք սիրելիների տրամադրությունը:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation